×


“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայացնի “Genealogy’’ խումբը

«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորվելիք “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայացնի “Genealogy’’ խումբը


“Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա «Կառուցելով կամուրջներ» նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են “եվրատեսիլյան” մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ”,-նշված է հաղորդագրության մեջ: 

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` Հանրայինի ստեղծագործական թիմը համախմբել է 1915-ին աշխարհի 5 մայրցամաքում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  

“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայացնի “Genealogy’’ խումբը


Առաջին ալիքը Հայաստանի ներկայացուցիչ “Genealogy’’ խմբի առաջին մասնակցի անունը կհայտնի փետրվարի 16-ին: BRAVO.am-ը պաշտոնական հայտարարությունից առաջ արդեն իսկ անդրադարձել էր թեմային` ներկայացնելով նաեւ հավանական մասնակիցներից երկուսի անունը: Նյութը կարդացեք այստեղ:

Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին:  

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին