×


Զառա Սահակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը

Զառա Սահակյանն այսօր` ապրիլի 30-ին, նշում է իր 26-ամյակը: “32 ատամ” եւ “Yere1” հեռուստանախագծերի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ իր ծննդյան տարեդարձը սիրում է նշել միայն մտերիմ մարդկանց հետ:

Զառան որդու՝ Նոյի հետ


Հոբելյարին առաջինը շնորհավորել են ամուսինը` Դավիթ Հարությունյանը, եւ 2-ամյա տղան` Նոյը.“Օրս այնքան լի է շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով, որ չեմ տխրում մեկ տարի էլ մեծանալու համար: Կարեւորը` ներքուստ միշտ երիտասարդ մնաս, իսկ տարիների հետ իմաստնանում ես քո ապրած փորձի, սխալների, գնահատած պահերի շնորհիվ:”:

Զառան նշել է, որ իր ծննդյան տորթի մոմերը փչելու է որդին, որը 2 տարեկան դառնալուց հետո իրեն անընդհատ խնդրում է այդ մասին.“Ամեն օր “ծնունդ” է անում, 2 թվի տեսքով մոմը պահել եմ, հենց ուզում է, փչում է:): Նոյի ծննդյան օրը հիմա ինձ համար ավելի կարեւոր է, անգամ իմ ծնունդին իր համար եմ նվերներ գնում, իսկ ինձ համար նվերի գինը, չափը եւ ձեւն էական չեն”:

Զարուհի Բաբայանը, Զառա Սահակյանը, Սոֆի Մխեյանը եւ Լուիզա Ներսիսյանը


Դերասանուհին պատմել է, որ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը` այլեւս չի ցանկանում մեծ խնջույք կազմակերպել.“Ոչ թե իմ տոնն է լինում, այլ` տառապանքի օր, որովհետեւ մտերիմ մարդկանց ճանաչելով` գիտես` ինչպես կազմակերպել, որ բոլորը հաճույք ստանան, իսկ մեծ խնջույքի դեպքում սկսում եմ հյուրերի հետ “հալվել” ու  չարչարվել”:

Զառան որդու՝ Նոյի հետ


Մի քանի տարի առաջ Զառայի ծննդյան օրը համընկել է Միացյալ Նահանգներում “32 ատամ”-ի հյուրախաղերի հետ.“Արսեն Գրիգորյանի հետ գնացինք խմելու, հարբեցինք եւ փորձից մի քիչ ուշացանք: Այն ժամանակ դեռ նախկին կազմով էինք, մինչեւ ներկայացում խաղալն ամեն օր փորձերի մեջ էինք”,-հիշել է դերասանուհին` ավելացնելով, որ մանկության տարիներին իր ծննդյան օրերն անցել են Ջերմուկում եւ լավ հիշողություններ ունի.“Ցուրտ տարիներ էին, լույս չկար, բայց նշում էինք: Հատկապես, երբ մոմ էինք վառում, ավելի հետաքրքիր էր դառնում…”:

BRAVO.am-ը շնորհավորում է Զառա Սահակյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` Զառա Սահակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին