×


Թոնի Այոմին եւ “Dorians”-ն այս շաբաթ կաշխատեն “Lonely Planet”-ի վերջնական տարբերակի վրա

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Dorians” բենդը “Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանը կներկայացնի “Lonely Planet” երգով, որի երաժշտության հեղինակը բրիտանական “Black Sabbath” ռոք-խմբի համահիմնադիր, կիթառահար եւ երգահան Թոնի Այոմին է: Լեգենդար ռոք երաժշտի պաշտոնական կայքում երեկ հաղորդագրություն է տեղադրվել, որտեղ նա պատմում է վերոնշյալ երգի ստեղծման մասին:

"Black Sabbath"-ի կիթառահար Թոնի Այոմին


“Իմ դեմո-մտահղացումներից մեկը ընտրվեց որպես երգ, որով Հայաստանն այս տարի կներկայանա “Եվրատեսիլ” երգի մրցույթին: Այն ընդգրկվեց շորթ-լիսթում, իսկ շաբաթ օրը քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեց: Ես գրել եմ երաժշտությունը, իսկ Dorians-ը` խոսքերը: Երգը կոչվում է “Lonely Planet”: Dorians-ը լավ խումբ է, իսկ վոկալիստն իսկապես լավ ձայն ունի: Երգը կներկայացվի մայիսի 16-ին Մալմյոյում կայանալիք “Եվրատեսիլ”-ի կիսաեզրափակչում”, -ասել է Թոնի Այոմին:

Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը Երեւանում


“Black Sabbath”-ի կիթառահարը նաեւ նշել է, որ ուրախ է կրկին մասնակցել Հայաստանի հետ կապված նախագծի:  Նա հայտնել է, որ Գյումրիի երաժշտական դպրոցի կառուցումն  ընթանում է ըստ ծրագրվածի, եւ դպրոցի համար արդեն կահույք է պատվիրվել:

"Black Sabbath"-ի կիթառահար Թոնի Այոմին


“Dorians”-ի մենեջեր Արա Թադեւոսյանը հայտնել է, որ այս շաբաթ Թոնի Այոմին եւ “Dorians”-ը կաշխատեն “Lonely Planet”-ի վերջնական տարբերակի վրա: Մոտ ապագայում կսկսվեն նաեւ երգի տեսահոլովակի նկարահանումները:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին