×


Ինգա Արշակյանը մայրացել է :)

Ինգա Արշակյանը եւ Աշոտ Սահակյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկն աղջիկ է եւ լույս աշխարհ է եկել գարնան առաջին օրը` մարտի 1-ին: Թե երջանիկ ծնողներն ինչպես են անվանակոչել դստերը, կհայտնենք առաջիկայում:

Ինգա Արշակյանն` ամուսնու հետ


Հիշեցնենք, երգչուհին ամուսնացել է 2015 թվականի հունիսին: «Պատասխանեցի` այո այն ժամանակ, երբ զգացի, որ կողքիս վստահելի անձ է, ում հետ կարող եմ հանգիստ, ապահով եւ երջանիկ լինել: Ինձ թվում է` յուրաքանչյուր կնոջ անհրաժեշտ է սիրված լինել եւ սիրել»,-ամիսներ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր Ինգան: Ամբողջական նյութը կարդացեք այստեղ:

Ինգա Արշակյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Ինգային եւ Աշոտին ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ «Շարմ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին