×


Լիլին, Անին, Միշոն, Հայկոն, Անահիտը, Ռոլանդը, Խորենը եւ մյուսները` “Poker.am”-ի պրեմիերային

Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է “Poker.am”-ի պրեմիերան: Միջոցառմանը ներկա են եղել ֆիլմի դերակատարներ Լիլի Էլբակյանը, Անի Պետրոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Միշոն, Խորեն Լեւոնյանը, ֆիլմի ստեղծագործական կազմն ու այլ մի շարք հայտնիներ, բացակայել են գլխավոր դերակատար Հովոն եւ Լուիզա ներսիսյանը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, ինչպես նաեւ դերասանների վրացական կազմը:

Ռոլանդ Գասպարյանը, Անի Պետրոսյանը եւ Միշոն


350.000 դոլար բյուջեով “Poker.am”-ի գաղափարը,  ինչպես նշել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը, ծնվել է այն ժամանակ, երբ սցենարի համահեղինակ, ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը  մեկ օրում պոկեր խաղալ է սովորել: Վերջինս էլ նշել է, թե  կատակերգություն նկարելն  ավելի լավ է ստացվում, բայց դեմ չէ նաեւ այլ ժանրերում ֆիլմեր նկարելուն:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ


Դերակատարներից Միշոն, որը հանդես է եկել նաեւ “Շարմ հոլդինգ”-ի նախորդ երկու կինոկատակերգությունում, նշել է, որ առաջարկ ստանալիս կարեւորում է ֆիլմի  սցենարը: “Պետք է հասկանամ, թե ով կլինեմ ես այդ ֆիլմում: Այս կերպարն իրականում նմանություն ունի ինձ. պոկեր սիրում եմ, հումոր սիրում եմ...”,- BRAVO.am-ին ասել է Միշոն:

Անի Պետրոսյանը, Դավիթ Բաբախանյանը եւ Լիլի Էլբակյանը


Գլխավոր հերոսուհուն մարմնավորող  Լիլի Էլբակյանի փոխանցմամբ, սկզբում դժվար է  եղել կերտել հավասարակշռված ու գործունյա աղջկա կերպար, քանի որ “ինքն ավելի էմոցիոնալ մարդ է”, Խորեն Լեւոնայնն էլ, որը ֆիլմում հանդես է գալիս որպես քաղաքի լավագույն պոկեր խաղացող, նշել է` հետաքրքիր թիմով են աշխատել:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն "Poker.am"-ի պրեմիերային


 “Poker.am”-ի նկարահանումներին  միացել էր նաեւ վրացական “Ռուսթավի 2” հեռուստաընկերությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Վրաստանում: Ֆիլմի սաունդթրեքը Սայաթ-Նովայի “Աշխարհումս իմն դուն իս”-ի ռեմեյքն է, որի հայերն տարբերակը կատարում է “The Reincarnation” ռեգգի բենդը, իսկ վրացերենը` Էրիկը:

Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին