×


Լիլի Էլբակյանը երկրորդ անգամ կմայրանա :)

BRAVO.am-ի հավաստի տեղեկություններով` Լիլի Էլբակյանի գեղեցիկ ընտանիքում համալրում է սպասվում:): Դերասանուհուն մաղթում ենք թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն, իսկ երեխայի սեռի հետ կապված եւ այլ մանրամասներ կփորձենք հաղորդել առաջիկայում:

Համոն եւ Լիլի Էլբակյանը


27-ամյա Լիլին երկրորդ անգամ մայրանալու ցանկության մասին մեզ հետ զրույցում հայտնել էր դեռ ամիսներ առաջ.“Կյանքիս այս ժամանակահատվածն ավելի շատ նվիրում եմ ընտանիքիս: Էլմին ուզում է փոքր եղբայր ունենալ, ես ու Համոն էլ համաձայն ենք:): Աղջիկս տղա երեխաների հետ ավելի լավ է լեզու գտնում”:

Համոն, Լիլին եւ փոքրիկ Էլմին


Բեմադրիչ-դերասանուհին նաեւ նշել էր, որ այս շրջանում պիեսներ է կարդում եւ մտածում` ինչ թեմայով բեմադրություն անել.“Ուզում եմ բեմում այնպիսի խնդիր բարձրացնել, որն անտարբեր չի թողնի հանդիսատեսին եւ խորհելու առիթ կտա: Անկախ թվականից ու տեխնոլոգիական զարգացումներից` մարդը միշտ նույնն է, նրա խնդիրները նույնատիպ են: Մարդը թատրոնում փնտրում է սեր, երջանկություն, հաճախ ավելի սուր զգացողություններ, որոնց պակասն ունի”:

Աննա եւ Արմեն Էլբակյանները` դստեր եւ թոռնուհու հետ


BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Դավիթ Գալստյանի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին