×


Լիլի Միքայելյանն այս ամիս կամուսնանա :)

Լիլի Միքայելյանը, որն այս շրջանում նկարահանվում է “Շանթ”-ի “Անցյալի ստվերներ” սերիալում, ինչպես նաեւ խաղում է “Քիթ-Cut” կատակերգությունում, հունիսի 22-ին մկրտվել է, իսկ օրեր առաջ էլ` նշանադրվել: BRAVO.am-ը շնորհավորել է դերասանուհուն եւ տեղեկացել, որ նրա ընտրյալը մարմնամարզիկ Կառլոս Հարությունյանն է:

Լիլի Միքայելյանը եւ Կառլոս Հարությունյանը նշանադրվել են


Ի սկզբանե զույգը որոշել էր զերծ մնալ պսակադրությանը նախորդող արարողություններից, եկեղեցում ստանալ Աստծո օրհնությունը, այնուհետեւ մեկնել հարսանեկան ճամփորդության, սակայն ծնողների հորդորով ամեն ինչ կատարում են ավանդույթի համաձայն:):

“Կառլոսի հետ ծանոթացել ենք հունվարին` “Համար 6” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Չեմ կարող ասել` սեր էր առաջին հայացքից, թե ոչ. չգիտեմ` ինչպես է լինում սերն առաջին հայացքից:), բայց հասկացա, որ նա է իմ ընտրյալը: Շատ նման ենք իրար, կարծես նույն մարդը լինենք”,-մեզ հետ զրույցում ասել է Լիլին եւ հավելել, որ հարսանիքը նախատեսված է այս ամիս:

Լիլի Միքայելյանը եւ Կառլոս Հարությունյանը նշանադրվել են


Դերասանուհին նաեւ նշել է, որ ամուսինը երբեք չի խոչընդոտի իրեն խաղալ թատրոնում, իսկ բազմասերիանոց սերիալներից կհրաժարվի իր ցանկությամբ.“Ժամանակի սղությունն ու աշխատանքային անորոշ գրաֆիկն այդ դեպքում շատ կխանգարեն. կնկարահանվեմ 10-12 սերիայից բաղկացած հեռուստաֆիլմերում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլի Միքայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին