×


Ծիրանային պատմություն Տիգրան Biface-ից ու Գոգ Մունից :)

Մասնագիտությամբ երկրաբան Տիգրան Biface Լորսաբյանի բնապատկերներին, ճարտարապետական եւ “Nude Art” ոճի լուսանկարներին BRAVO.am-ն անդրադարձել է: Այս անգամ լուսանկարիչն ու ֆոտոմոդել Գոգ Մունը ծիրանի ծառ են բարձրացել եւ նոր ֆոտոշարք իրականացրել:):

Տիգրան Biface Լորսաբյանը


Տիգրանը մեզ հետ զրույցում նշել է, որ վաղուց է մտադրություն ունեցել ծիրանենի լուսանկարել, քանի որ իրեն գրավում է ճյուղերի կառուցվածքն ու գեղեցկությունը: Նոր Հաճընում փնտրել ու գտել է ծիրանենիների այգի, որտեղ էլ բերքահավաքի ժամանակահատվածում իրականացրել է ֆոտոշարքը.“Մի քիչ դժվար ու անսովոր էր, որովհետեւ մեկ ձեռքով պետք է ծառի ճյուղից բռնվեի, մյուս ձեռքով էլ լուսանկարեի: Աշխատանքի ընթացքը հետաքրքիր ու էքստրեմալ էր: Վառ գույներ ու վինտաժային էֆեկտ ստանալու համար օգտագործել եմ ժապավեն, համակարգչային միջամտություն գրեթե չկա”:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


20-ամյա ֆոտոմոդելն էլ BRAVO.am-ին հայտնել է, որ կրում է երիտասարդ մոդելավորող Լիլիթ Այդինյանի հեղինակած թեմատիկ զգեստը.“Տիգրանի հետ քննարկեցինք ու որոշեցինք թեման, կար նաեւ համապատասխան զգեստ: Հաճախ եմ լուսանկարվում, սա էլ իր տեսակի մեջ նոր աշխատանք է”, - նշել է մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող Գոգ Մունը:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


Գերմանիայից վերադառնալուց հետո Տիգրան Biface-ը լուսանկարել է մի քանի ֆոտոպատմություն, որոնցից վերջինը գյուղի առօրյայի եւ խոտհավաքի մասին է. “Վերջերս գյուղում էի եւ առիթը բաց չթողեցի ու լուսանկարեցի այն, ինչ տեսա գյուղական կյանքում: Շուտով նաեւ կլինեն նոր ֆոտոշարքեր մոդելների հետ”:

BRAVO.am
Լուսանկարները` Տիգրան Biface Լորսաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին