Կայա Խուրշուդյանը BRAVO.am-ի հետ չափազանց անկեղծ զրույց ունեցավ գարնան սկզբին. դերասանուհին պատմեց անազատության մեջ գտնվող ամուսնու, իր նոր` մատուցողուհու աշխատանքի եւ ծնողների ու ընկերների հետ հարաբերությունների մասին: Օրերս կրկին կապվել էինք նրա հետ` տարեդարձը շնորհավորելու եւ պարզելու, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը:
Կայա Խուրշուդյանը
30-ամյա Կայան պատմել է, որ չի կարողացել խուսափել արցունքներից.“Արտասվեցի, որովհետեւ հոգուս խորքում ինձ դեռեւս երեխա եմ զգում եւ միշտ տխրում եմ անցնող տարիների համար: Բացի այդ, շատ էի ցանկանում այդ օրն ամուսնուս հետ անցկացնել…”:
Հոբելյարին ամենից շատ ուրախացրել է, իր խոսքով, երկու ամենաթանկ մարդկանց վերաբերմունքը.“Կեսգիշերին շքեղ ծաղկեփունջ փոխանցեցին ամուսնուս կողմից, իսկ առավոտյան աղջիկս նվեր մատուցեց: Ամեն հարցում կարեւորում եմ սերն ու անկեղծությունը”:
Կայա Խուրշուդյանը` դստեր հետ
Կայան պատմել է, որ ծննդյան տարեդարձը նշել է մեկ օր շուտ` գործընկերների հետ. “Այլեւս հանդես չեմ գալիս սերիալներում կամ այլ նախագծերում, մատուցողուհու աշխատանքս էլ փոխարինել եմ պարով. գիշերային ակումբներից մեկում մոտ մեկ ամիս է` արաբական պարեր եմ պարում: Նախկինում զբաղվել եմ պարարվեստով, բայց այս ոճում առաջին անգամ եմ հանդես գալիս: Հետաքրքիր է համատեղել աշխատանքն արվեստի հետ: Դրական արձագանքները ոգեւորում են, շարունակում եմ կատարելագործել պարս, սակայն վստահ եմ` հայ աղջիկն այս հարցում չի կարող գերազանցել արաբներին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի


×
17,825






