×


Կայա Խուրշուդյան.“Շատ էի ցանկանում այդ օրն անցկացնել ամուսնուս հետ…”

Կայա Խուրշուդյանը BRAVO.am-ի հետ չափազանց անկեղծ զրույց ունեցավ գարնան սկզբին. դերասանուհին պատմեց անազատության մեջ գտնվող ամուսնու, իր նոր` մատուցողուհու աշխատանքի եւ ծնողների ու ընկերների հետ հարաբերությունների մասին: Օրերս կրկին կապվել էինք նրա հետ` տարեդարձը շնորհավորելու եւ պարզելու, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը:

Կայա Խուրշուդյանը


30-ամյա Կայան պատմել է, որ չի կարողացել խուսափել արցունքներից.“Արտասվեցի, որովհետեւ հոգուս խորքում ինձ դեռեւս երեխա եմ զգում եւ միշտ տխրում եմ անցնող տարիների համար: Բացի այդ, շատ էի ցանկանում այդ օրն ամուսնուս հետ անցկացնել…”:

Հոբելյարին ամենից շատ ուրախացրել է, իր խոսքով, երկու ամենաթանկ մարդկանց վերաբերմունքը.“Կեսգիշերին շքեղ ծաղկեփունջ փոխանցեցին ամուսնուս կողմից, իսկ առավոտյան աղջիկս նվեր մատուցեց: Ամեն հարցում կարեւորում եմ սերն ու անկեղծությունը”:

Կայա Խուրշուդյանը` դստեր հետ


Կայան պատմել է, որ ծննդյան տարեդարձը նշել է մեկ օր շուտ` գործընկերների հետ. “Այլեւս հանդես չեմ գալիս սերիալներում կամ այլ նախագծերում, մատուցողուհու աշխատանքս էլ փոխարինել եմ պարով. գիշերային ակումբներից մեկում մոտ մեկ ամիս է` արաբական պարեր եմ պարում: Նախկինում զբաղվել եմ պարարվեստով, բայց այս ոճում առաջին անգամ եմ հանդես գալիս: Հետաքրքիր է համատեղել աշխատանքն արվեստի հետ: Դրական արձագանքները ոգեւորում են, շարունակում եմ կատարելագործել պարս, սակայն վստահ եմ` հայ աղջիկն այս հարցում չի կարող գերազանցել արաբներին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին