×


Կարինան եւ Տիգրանն իրենց մեղրամիսն անցկացրել են Դուբայում :)

BRAVO.am-ը պատմել է, որ հաղորդավարուհի Կարինա Դանելյանը եւ ֆուտբոլիստ Տիգրան Վարդանյանը գարնանն օրինականացրել են հարաբերությունները: Իսկ այս անգամ մեզ հետ զրույցում զույգը տեղեկացրել է, որ նոր են վերադարձել մեղրամսից:):

Տիգրանը եւ Կարինան Դուբայում


Հաղորդավարուհին երկրորդ անգամ է Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնել եւ լավ տպավորություններով, արեւայրուքով ու մի շարք գնումներով վերադարձել. “Ուզում էի, որ Իսպանիա գնայինք, բայց ամուսինս այնտեղ եղել է ու ցանկություն ուներ Դուբայը տեսնել, արդյունքում հաղթեց:): Ի տարբերություն իմ նախորդ ուղեւորության, այս անգամ զով եղանակ էր”:

Տիգրանը եւ Կարինան


Այս անգամ Կարինան Տիգրանի հետ նոր վայրեր է բացահայտել.“Եղել ենք անապատում, նավով ճամփորդել ենք, հասել Հնդկական օվկիանոս: Չնայած` ես չեմ սիրում էկզոտիկ ուտեստներ փորձել, մի քիչ վախենում եմ, բայց Տիգրանը շատ է սիրում համեղ սնվել, այդ պատճառով փորձել ենք տարբեր երկրների խոհանոցներ` ճապոնականից մինչեւ իրանական ու մեքսիկական”:

Կարինա Դանելյանը Դուբայում


Ինչպես պատմել է հաղորդավարուհին, դատարկաձեռն չեն վերադարձել.“Գիտեի` ես եմ շոփինգի սիրահար, բայց պարզվեց` Տիգրանն ավելի շատ է սիրում գնումներ անել:): Հագուստի նկատմամբ երկուսս էլ թուլություն ունենք, նա սպորտային հագուստի գրեթե բոլոր խանութները “թալանել” է, թեեւ այս անգամ ավելի շատ տան հետ կապված դեկորներ, սպիտակեղեն, վարագույրներ ու այլ պարագաներ ենք գնել”:

Կարինան եւ Տիգրանը Դուբայում


Զույգը մտադիր է նաեւ եկեղեցում պսակադրվել եւ նեղ շրջանակում հարսանեկան արարողություն անել.“Բայց չեմ ուզում` տաշի-տուշի վիճակներ լինեն, ուղղակի պսակադրությունը մեզ համար շատ կարեւոր է, միեւնույն ժամանակ  շատ անձնական: Միայն մտերիմ մարդկանց համար կրկին փոքրիկ խնջույք կկազմակերպենք”:

Հանգստից հետո Կարինա Դանելյանը շարունակում է աշխատել “Լայմ” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Love is…” հաղորդման ստեղծման վրա` որպես հեղինակ եւ պրոդյուսեր, նաեւ նախատեսում է իրականացնել հեռուստատեսային այլ նախագծեր:

BRAVO.am
Լուսանկարները` Կարինա Դանելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին