×


“Կոտրված սրտեր”-ից Լիլիթի դերակատարի 18-ամյակի անակնկալներն ու նվերները:)

“Շանթ” հեռուստաընկերության “Կոտրված սրտեր” հեռուստասերիալում Լիլիթի դերակատար Նաստասյա Գոլովկոյի ընտանիքի, աշխատանքի եւ նախասիրությունների մասին BRAVO.am-ը պատմել է: Մայիսին նա ավարտեց դպրոցը, իսկ ահա այս ամիս դարձել է 18 տարեկան:

Նաստասյա Գոլովկոն


Մեզ հետ զրույցում աղջնակը նշել է, որ այս տարի տոնել է իր ամենաուրախ եւ տպավորիչ ծննդյան տարեդարձը.“Դարձել եմ չափահաս:): Խնջույքը կազմակերպել էինք ամենամտերիմ մարդկանց համար”:

Նաստասյա Գոլովկոն


Խոսելով նվերների մասին` սերիալային դերասանուհին ասել է, որ դրանք բազմաթիվ են եղել.“Ստացել եմ այն ամենն, ինչ ցանկացել եմ եւ ավելին: Իսկ բարեմաղթանքներից ամենատպավորիչը դասընկերոջինս էր, որ իմ սիրելի ֆուտբոլային թիմը միշտ հաղթանակներ գրանցի եւ ոչ միան…:)”:

Նաստասյա Գոլովկոն "Կոտրված սրտեր" սերիալի փոքրիկ դերասանի հետ


Նաստասյային ծնողները ոսկյա զարդեր են նվիրել.“Ինչպես նաեւ` մեծ փափուկ արջուկ: Նշեմ նաեւ, երբ կեսգիշերն անց հեծանիվ էի վարում Օպերայի շրջակայքում, անծանոթ մոտեցավ եւ շնորհավորեց ինձ: Այդ քայլից շատ ուրախացա. ամենալավ անակնկալն էր”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նաստասյա Գոլովկոյի անձնական արխիվից եւ  BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին