×


Հայտնիները` Գրիգոր Դանիելյանի որդու կնունքին

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ որդու լուսանկարները հրապարակելով` տեղեկացրել էինք, որ ծնողները պատրաստվում են կնքել 40 օրական Ռոբերտոյին: Երեկ BRAVO.am-ը ներկա է եղել փոքրիկի մկրտության առթիվ կազմակերպված խնջույքին, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանը` փոքրիկ Ռոբերտոյի հետ


Ռոբերտոն մկրտվել է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ Հռիփսիմեի քրոջ ընտանիքի քավորությամբ, որից հետո տղայի քրիստոնյա դառնալը նշել են երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում՝ հրավիրելով ընկերներին ու բարեկամներին:

Հյուրերի թվում են եղել «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի անձնակազմը` Արմեն Պետրոսյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը եւ մյուսները, ինչպես նաեւ` Ալեքսանդր Բաբասյանի, Նարբե Պողոսյանի, Արսեն Գրիգորյանի, Սարգիս Գրիգորյանի ընտանիքները, Սոֆի Մխեյանը, Լուսին եւ Արամայիս Հայրապետյանն ու հայտնի այլ մարդիկ, որոնց կտեսնեք մեր ֆոտոշարքում:

Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Անի Երանյանը


Հռիփսիմե Ելինյանը հայտնել է, որ երեկ մեկ այլ արարողություն էլ են իրականացրել.«Ճուտիկի ծննդից օրեր անց մեր ավագ որդին՝ Ալբերտոն, առողջական խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում: Աստծո կամոք, ամեն բան հաղթահարելուց հետո մատաղ էինք խոստացել: Կնունքն առիթ հանդիսացավ, որ նաեւ մատաղն անենք»:

Գրիգոր Դանիելյանը` տորդու հե


Երգչուհի-մայրիկը տեղեկացրել է, որ օրվա նախապատրաստական աշխատանքներով ընտանիքի անդամներն են զբաղվել, իսկ խնջույքին մուլտհերոսներ չեն եղել, քանի որ Ալբերտոն այնքան էլ չի սիրում:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին