BRAVO.am-ը Հովհաննես եւ Մերի Ազոյաններին մայիսի 6-ին` դերասանի կնոջ ծննդյան օրը, լուսանկարել էր իրենց իսկ ռեստորանում, իսկ ահա այսօր էլ ներկայացնում ենք երեկույթի ֆոտոշարքը, որը դիմահարդարը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Մերի Ազոյանը
Մերիի 33-ամյակի խնջույքին մասնակցել են զույգի ընկերներն ու գործընկերները, որոնց թվում` Արսեն Գրիգորյանները, Լուսինե Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գոհար Հարությունյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք: Հյուրերի թվում է եղել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Մերի Ազոյանի ծննդյան տարեդարձին
Հոբելյարը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ սիրում եւ սպասում է իր տարեդարձին. «Ծննդյանս օրն ուրախ տրամադրությամբ եմ լինում, մեծանալու պատճառով չեմ տխրում, որովհետեւ ամեն տարիք իր իմաստն ու առաքելությունն ունի։ Կարծում եմ՝ այն տարիքում եմ, երբ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։
Մերի Ազոյանի ծննդյան տարեդարձին
BRAVO.am
Լուսանկարները` Մերի Ազոյանի «ֆեյսբուքյան» էջից


×
18,752






