×


Հասմիկ Վերդյանը` “Տնփեսա”-ում նկարահանվելու եւ կեղծ ամուսնության մասին :)

“Արմենիա” հեռուստաընկերության “Տնփեսա” սիթքոմի չորրորդ եթերաշրջանում   հեռուստադիտողն արդեն սիրված կերպարների կողքին կտեսնի նոր դերակատարների: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը մարմնավորելու է Աննային:

Հասմիկ Վերդյանը


Նա մեզ հետ զրույցում ասել է, որ նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Հարություն Խալաֆյանից, ում հետ աշխատել է նաեւ այլ նախագծերի շրջանակում. “Աննան գեղեցիկ եւ սառն աղջիկ է, ով, գտնվելով ուշադրության կենտրոնում, արհամարհում եւ հեգնում է բոլորին: Իրավաբան է, ով կօգնի Կորյունին փրկել ունեցվածքը: Հաշվարկով կեղծ ամուսնություն եւ էլի շատ հետաքրքիր իրադարձություններ կտեսնեք սիթքոմի նոր սերիաներում”:

Հասմիկ Վերդյանը


Դերասանուհին արդեն եղել է նկարահանման հրապարակում: Խոսելով տեսախցիկի հակառակ կողմում տիրող մթնոլորտից` Հասմիկը նշել է, որ հաճելի եւ տրամադրող է թե՛ միջավայրը, թե՛ դերասանական կազմը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Վերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին