11 Մայիս 16
Ձվաբջիջ եւ ձվազատում՝ 16 զիլ փաստ
 
 
0

Այսօր զգացի, որ սյունակում սերմնանյութի մասին փաստերին անդրադարձ կա, իսկ սերմնաբջջի վերջնական հանգրվանի՝ ձվաբջջի մասին՝ ոչ: Ծանոթանանք մեր ձվաբջջիկների մասին տեղեկատվությանն ու գիտակցենք մեր վեհությունը, հզորությունը, անկրկնելիությունը… Լավ, շատ եմ շեղվում: Սկսենք քանակից:


1. 
   Յուրաքանչյուր նորածին աղջկա օրգանիզմում 2 միլիոն ձվաբջիջ կա, որոնցից ընդամենը 300.000-ն են պահպանվում մինչեւ սեռահասունություն: Կյանքի ընթացքում բեղմնավորման համար պետք է գալիս 450 ձվաբջիջ:
 
2.    Մարդու օրգանիզմում ամենամեծ բջիջը ձվաբջիջն է՝ 0,12 մմ, իսկ ամենափոքրը՝ սերմնաբջիջը: Ընդ որում, այն փոքր է ձվաբջջից 85.000 անգամ:

3.    Ձվազատումը տեղի է ունենում ընդամենը 15 վայրկյանում: Մենք սովոր ենք «ձվազատման օր» արտահայտությանը, մինչդեռ բուն ընթացքն անասելի կարճ է:  Լավ է՝ գոնե ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը կարող է գոյատեւել մինչեւ 24 ժամ:

4. 
   Սեքսի ընթացքում կնոջ օրգանիզմ է մտնում մոտ 250 միլիոն սերմնաբջիջ, իսկ ձվաբջջին հասնում է մի քանի հարյուր նմուշ: Միայն մեկն է բեղմնավորում: Այդ մեկի ձվաբջիջ ներխուժելուն պես վերջինիս մակերեսն աններթափանցելի է  դառնում մնացած հարյուրավորների համար: 

5.    Եթե հավաքենք երկրի վրա ապրող բոլոր մարդկանց ԴՆԹ-ները, դրանք կտեղավորվեն թեյի գդալի մեջ ու կկշռեն 1,2 գրամ:

6.    Մեկ կինն ու մեկ տղամարդը կարող են 64 միլիարդ՝ ժառանգականորեն չկրկնվող մարդ բեղմնավորել:

7.    Աշխարհի բոլոր մարդիկ քույրեր եւ եղբայրներ են. սա իրավաչափ պնդում է: Բոլորս միմյանց բարեկամներ ենք 50 սերնդի շրջանակներում:

8.    Կնոջ X-քրոմոսոմը 433 գեն է պարունակում, իսկ տղամարդունը՝ ընդամենը 29: Այդ պատճառով էլ աղջիկներն ավելի շատ նշաններ ու հիվանդություններ են ժառանգում, քան տղաները:

9.    Ձվաբջջին հասնելու համար սերմնաբջիջն անցնում է միջինում 10 սմ: Համամասնորեն դա նույնն է, որ մարդը հաղթահարի 6.500 կմ:

10.    Առավելագույն քանակի սերմնաբջիջ կուտակելու համար տղամարդը չպետք է դատարկվի մոտ 10 օր: Բայց այդ մեծ քանակը կարող է խոչընդոտել բեղմնավորմանը:

11.    Լիովին հնարավոր է հղիանալ 2 տարբեր տղամարդկանցից միաժամանակ, եթե կնոջ մոտ կրկնակի ձվազատում լինի: 

12.
    Աշխարհում ամեն օր 100 միլիոն սեռական ակտ է գրանցվում, րոպեում՝ 65.000, վայրկյանում՝ 1.000: Արդյունքում՝ 910.000 հղիություն եւ 150.000 աբորտ:

13.    Իրականում, ձվաբջջին բեղմնավորում է ոչ թե ամենաարագ, այլ ամենատարբերվող սերմնաբջիջը: Ձվաբջջին միաժամանկ հասնում են բազմաթիվ սերմնաբջիջներ, ու ձվաբջիջն ինքն է ընտրություն կատարում. նա ներս է  ընդունում այն սերմնաբջջին, որի ժառանգական բնութագիրն առավելագույնս տարբերվում է իր սեփականից: Բնությունը մեր գեների մշտական թարմացում է պահանջում ու, փաստորեն, որքան ուժ ունի խուսափում է արյունապղծությունից:

14.    Առողջ տղամարդու մոտ արտադրվում է րոպեում 50.000 սերմնաբջիջ: Անհրաժեշտ է 100 օր, որպեսզի դրանք հասունանան ու պատրաստվեն բեղմնավորման:

15.    Մենստրուալ ցիկլի «կատարյալ» երկարությունը համարվում է 28 օրը, մինչդեռ միջինում  կանանց միայն 33%-ի դեպքում է այդպես:  

16.    Ըստ վիճակագրության՝ անպտուղ զույգերից միայն 2,2%-ը կյանքի ընթացքում երբեք չեն կարող բեղմնավորել ժառանգականորեն սեփական երեխայի: Ռեպրոդուկտիվ բժշկությունն առաջընթաց է ապրում օր առ օր: Ամեն տարի արհեստական բեղմնավորման նորանոր մեթոդներ են մշակվում: Ըստ այդմ, տարեց տարի բացարձակ անպտուղ զույգերի թիվն աստիճանաբար նվազում է:

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
34043 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: