×


Մարիամ Մելիքյանի դստեր առաջին լուսանկարները :)

Մարիամ Մելիքյանի առաջնեկը շուտով կդառնա երեք ամսական։ Սիթքոմներից հայտնի դերասանուհին դստեր մասին բացառիկ անդրադարձը վստահել է BRAVO.am-ին` տրամադրելով Կամիլայի լուսանկարները: 

Մարիամ Մելիքյանն` ամուսնու եւ դստեր հետ


«Ավանդույթներին խիստ չեմ հետեւում, բայց մինչեւ 40 օրականը կարեւոր է ինչպես բալիկի, այնպես էլ մոր համար։ Հիվանդություններից ու վարակներից խուսափելու համար միայն ամենամոտ մարդիկ էին ինձ այցելում, իսկ լուսանկարները տեղադրում էի միայն փակ դեմքով, քանի որ չէի ցանկանում, որ աղջիկս դառնա քննարկման առարկա, ինչպես՝ ես։ Շատերը չար են, եւ չէի ուզում, որ «չար լեզուները»  տեսնեն եւ քննարկեն փոքրիկիս»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

2015-ի հոկտեմբերի 22-ին լուս աշխարհ եկած Կամիլան ծնվել է Երեւանում։ Ինչպես հայտնել է երիտասարդ մայրիկը, դստեր անունն ինքն է ընտրել եւ կարծում է, որ շատ է համապատասխանում երեխային.«Առաջին անգամ նրան գրկելով` հասկացա, որ ամենաերջանիկն եմ, կյանքս լցվել է վառ լույսերով ու գույներով։ Մի տեսակ չեմ հավատում, որ նման պարգեւ ունեմ, թվում է՝ Աստծո կողմից մեծ նվեր է, եւ ուզում եմ, որ բոլոր կանայք զգան մայրական բերկրանքը։ Կուզեմ երեք երեխա ունենալ, բայց երեւի հինգ տարի հետո»:

Մարիամ Մելիքյանի դուստրը` Կամիլան


Մարիամի խոսքով՝ շուտով կրկին կվերադառնա Հայաստան.«Որոշ ժամանակ Երեւանում ապրելուց հետո մեկնեցինք երկրից, բայց վերադառնալու նպատակով: Շատ էի վախենում Կամիլային ինքնաթիռ նստեցնելուց, բայց բժշկի խորհրդով ռիսկի դիմեցի։ Մայրս ու մտերիմ ընկերուհիս ինձ շատ են օգնում երեխայիս խնամքի հարցերում, չնայած` ամուսնուս մայրը եւս օգնում է»։

BRAVO.am-ի հարցին, թե նախատեսում է կրկին եթեր վերադառնալ, Մարիամը պատասխանել է.«Քանի դեռ փոքր է, մայրական խնամքի կարիքն ունի, չեմ թողնի ու աշխատեմ, բայց պլանավորում եմ կրկին նկարահանվել։ Քանի որ ամուսինս գործարար է, նույնիսկ մտածում եմ ուժերս փորձել բիզնեսի ոլորտում, բայց դեռ հստակ չեմ կարող ասել, թե ինչ ուղղությամբ կաշխատեմ»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին