×


Մարիաննա Հովհաննիսյանը նորություն ունի :)

Մարիաննա Հովհաննիսյանը պատրաստվում է աշխատել իր առաջին` լեզվաբանություն մասնագիտությամբ: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչուհին` չմանրամասնելով աշխատանքի վայրը եւ միայն նշելով, որ անգլերեն է դասավանդելու տարբեր տարիքի մարդկանց:

Մարիաննա Հովհաննիսյանը


Աշխատանքը նա կհամատեղի ուսման հետ. այժմ սովորում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում, միաժամանակ հանդես կգա նաեւ երաժշտական ասպարեզում:

Մարիաննա Հովհաննիսյանի “Քոնն եմ” երգն օրերս ենք ներկայացրել, իսկ մեզ հետ զրուցելուց րոպեներ առաջ էլ նա ավարտել էր իր նոր երգի տեքստը, որը խաղաղության մասին է.“Վազգեն Կոլոյանի երգի մեղեդին լսելիս հակապատերազմական էմոցիաներ եմ ունենում, այս թեման պատկերացրի ու անգլերենով սկսեցի թղթին հանձնել մտքերս: Առաջին անգամ չէ, որ անգլերեն խոսքեր եմ գրում, չնայած` չեմ բացառում, որ հայերեն տարբերակով եւս կլինի”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Երգչուհին հայտնել է, որ սեպտեմբերից կսկսի իր ակումբային մենահամերգի փորձերը, բայց դեռ չգիտի`երբ այն տեղի կունենա.“Չեմ ուզում ժամկետներ խոստանալ, բայց գիտեմ, որ ոչ ստանդարտ ձեւաչափով է լինելու, դեռ փակագծերը չեմ բացի: Երկրպագուներս հաճախ են ինձ հարցնում` ինչու ելույթ չեմ ունենում, երկար չեմ սպասեցնի”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Նա նշել է, որ ամռան ընթացքում լիովին հանգստացել է ու լիցքաթափվել, պատրաստ է նոր եռանդով աշխատել եւ այժմ մտածում է երաժշտական միջազգային մրցույթի մասնակցելու մասին.“Փոքր տարիքից հաճախ մասնացելով մրցույթներին` մինչեւ հիմա հրավերներ եմ ստանում, որոնցից վերջինը Մոնտենեգրոյից է: Պայմաններն ինձ դուր են եկել, միգուցե մասնակցեմ: Մրցույթների մասնակցած մարդիկ ինձ կհասկանան. մարտական ադրենալինը միշտ ձգում է, մանավանդ երբ զգում ես հաղթանակի համը եւ ծածանում ես երկրիդ դրոշը”:

BRAVO.am
Լուսանկարները` “The Mag” ամսագրի, Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին