×


Մարիաննա Հովհաննիսյանը` չափի զգացումը չկորցնելու մասին

Մարիաննա Հովհաննիսյանն իր երգացանկում եւ արտաքին տեսքում ոճային կտրուկ փոփոխությունների չի դիմում, բայց հաճախ գունային տարբեր փորձարկումների է ենթարկում վարսերը: 21-ամյա արդեն շիկահեր երգչուհու` BRAVO.am-ի հետ այս զրույցը սեփական ոճի թեմայով է:):

Մարիաննա Հովհաննիսյանը շիկահեր է դարձել


“Նորաոճ ցանկացած հագուստ կամ սանրվածք փորձում եմ հարմարեցնել իմ ոճին: Երբեւէ չեմ կրկնօրինակում, միայն նորություններ եմ անում` ինչպես մազերիս “օմբրե” գունավորումը: Երբ տեսնում եմ կրկնություններ, միանգամից փոփոխում եմ”,-ասել է Մարիաննան` հավելելով, որ վարսերն առաջին անգամ ներկել է համալսարանի առաջին կուրսում սովորելիս.“Ամբողջությամբ չէի ներկել, մորեգույն մի քանի գիծ էի արել: Հիշում եմ, երբ մտա լսարան, բոլորը սկսեցին զարմացած ինձ նայել”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մազերի գույնի եւ սանրվածքի կտրուկ փոփոխությունները նա վստահում է իր վարսահարդարին. սկզբում գունափոխել է շագանակագույն, ապա` ավելի բաց ոսկեգույն,  վառ պղնձագույն,  օմբրե` արմատները մուգ, ծայրերը` բաց, իսկ հիմա դարձել է շիկահեր.“Ինձ շատ է դուր գալիս: Գուցե որոշ ժամանակ անց նորության կարիք զգացվի, կամ էլ կվերադառնամ իմ նախկին գույներից որեւէ մեկին”: 

“Սիրում եմ կտրուկ փոփոխություններ անել: Ընկերուհիս` ոճաբան-վարսահարդար Լիլիթ Հակոբյանը, “Դու” տեսահոլովակի համար իմ ցանկությամբ կտրեց երկար վարսերս: Նա իրականացնում է ցանկացած խենթ որոշումս, եւ ստանում ենք մեր ուզած արդյունքը: Մազերի խնամքի հարցում պետք է տեղեկացված լինել, դիմել պրոֆեսիոնալ մասնագետների, մանավանդ, երբ հարցը վերաբերում է գույնին”,-պատմել է Մարիաննա Հովհաննիսյանը:

Մարիաննա Հովհաննիսյանը


Երգչուհին չի բացառում, որ հետագայում ավելի համարձակ ոճափոխություններ կանի, միայն նշում է` ցանկացած ոճում չի կորցնի չափի զգացումը. “Եթե ուզում ես աչքին հաճելի ու հասկացված լինել, պարտադիր պետք է չափը պահես: Կնոջ առեղծվածային կերպարը շատ գրավիչ է, դիմացինին մտածելու, անգամ երեւակայելու առիթ է տալիս”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննա Հովհաննիսյանը նաեւ ունի երաժշտական նորություններ, որոնց մասին BRAVO.am-ը կպատմի առաջիկայում: Նշենք, որ նա օրեր առաջ դուետ է ներկայացրել Մոսկվայում բնակվող հայ ռեփեր  Samo'L-ի հետ: “Սիրելիս” երգն առաջարկում ենք լսել ստորեւ:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW