×


Մարինա Գրեգի 26-ամյակի խնջույքն ու կարեւոր հեռախոսազանգը:)

Մարինա Գրեգը երեկ` մայիսի 23-ին, Երեւանի ռեստորաններից մեկում հոբելյանական ճաշկերույթ էր կազմակերպել: “21TV”-ի հաղորդավարուհին թեեւ սիրում է պարային աշխույժ մթնոլորտում տոնել ծննդյան տարեդարձը, այս անգամ գերադասել էր աղջկական հավաքույթը` համեմված ջերմ զրույցներով:):

Մարինա Գրեգը


“Այս տարի վերջապես չափահաս դարձա. 18-ամյակս է (ծիծաղում է-հեղ.): Երբեք չեմ խուսափել տարիքս բարձրաձայնելուց: Դեռ շատ փոքր եմ, մեծանալուց էլ չեմ խուսափում”,-կատակել է 26-ամյա հոբելյարը:

Նա BRAVO.am-ին պատմել է, որ տարեդարձի նախօրեին շնորհավորական բացիկներ է ստացել Ավստրիայում բնակվող մայրիկից.“Իսկ ուղիղ կեսգիշերին հնչեց ամենակարեւոր զանգը, երբ չես սպասում առանձնահատուկ բառեր, բարեմաղթանքներ, պարզապես կարեւոր է, որ զգաս այդ մարդու ներկայությունը: Այս տարին ինձ համար կարեւոր է նրանով, որ կողքիս են իմ բոլոր սիրելի ու հարազատ մարդիկ”:

Հաղորդավարուհիներ Անի Դաշյանը եւ Մարինա Գրեգը


Խոսելով ստացած նվերներից` հաղորդավարուհին ասել է, որ բոլորն էլ թանկ են իր համար.“Երբեմն ինքս եմ մտերիմներիս ասում, թե ինչ եմ ուզում, որ ինձ նվիրեն:): Ուզում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր օրը: Եվ ինչպես կարգն է, տորթի մոմերը փչելիս եւս մեկ անգամ մտապահեցի երազանքս: Ունեմ ցանկություններ, բայց ապագան երբեք չեմ պլանավորում. չեմ որոշում, որ, օրինակ, 28 տարեկանում կնշեմ երեխայիս ատամհատիկը(ծիծաղում է-հեղ.): Ինչպես ասում են` եթե ուզում ես Աստված ծիծաղի վրադ, պատմիր նրան քո պլանների մասին”:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարինա Գրեգին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով ստեղծագործական վերելքներ եւ անձնական երջանկություն:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին