×


Մենչ.««Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայում հարսանիք չի լինի, փոխարենը ...»

Ավելի քան 2 տարի հեռուստադիտողը հետեւում է «Ֆուլ Հաուս» սիթքոմի զարգացումներին: 5-րդ եթերաշրջանի վերջին սերիան նկարահանվել է մինչեւ դերասանական կազմի Միացյալ Նահանգներ մեկնելը եւ կցուցադրվի դեկտեմբերի 31-ին: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

«Ֆուլ Հաուս» սիթքոմի կազմը


«Ամեն անգամ եթերաշրջանի վերջին սերիան նկարահանելիս շնորհավորում ենք միմյանց: Այս տարի եւս երաժշտական անակնկալ է լինելու` երգի պրեմիերա Միհրան Ծառուկյանից»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

«Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանումներին


Իսկ հարցին ի պատասխան, թե ինչ հանգուցալուծման սպասեն սիթքոմին հետեւողները, Մենչը նշել է, որ վերջին սերիայում հարսանիք չի լինի, փոխարենը ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) արարողություն կլինի: Թե սիրահար զույգերից ում կհաջողվի օրինականացնել հարաբերությոնները, նա չի ցանկացել բարձրաձայնել, միայն նշել է, որ հերոսներից ոչ բոլորին է «հեփի էնդ» սպասվում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Ֆուլ Հաուս»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW