×


Գոռ Պետրոսյանը եւ Մերի Ներսիսյանը նշել են “փայտե” հարսանիքը :)

BRAVO.am-ը պատմել է Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի “փայտե” հարսանիքի մասին, իսկ այս անգամ հերթը հաղորդավարներ Մերի Ներսիսյանին ու Գոռ Պետրոսյանինն է, որոնց ամուսնության 5-ամյակը լրացել է երեկ:):

Գոռ Պետրոսյանը եւ Մերի Ներսիսյանն ամուսնացել են 2008 թվականին


Մեզ հետ զրույցում Մերին նշել է, թե ի տարբերություն ուրիշ հարսների, պսակադրության օրը հանգիստ էր եւ վստահ.“Սիրում էի, սիրված էի, գտել էի նրան, ով դառնալու է իմ առաջին, միակ ու անկրկնելի սերը եւ իմ ապագա երեխաների հայրիկը”:

Ամուսինները պատրաստ են իրենց օրինակով ապացուցել, որ սերը կարող է նաեւ առանց վեճերի լինել.“Երբեք լուրջ ընդհարումներ չեն եղել: Ես ատում եմ բոլոր տեսակի կռիվները, դրանցից ֆոբիա ունեմ, միգուցե դա է պատճառը:): Վիճաբանություններում մեծ դեր ունի կինը, ամեն ինչ նրանից է կախված”,-ասել է հաղորդավարուհին:

Գոռ Պետրոսյանը եւ Մերի Ներսիսյանը


Մերիից պարզել ենք, որ ամեն տարի հոկտեմբերի մեկը Գոռն իր սիրելի կնոջ համար յուրահատուկ է դարձնում.“Շատ ուշ ժամի երկուսով փախչում ենք քաղաքից, հայտնվում նախապես ընտրված գեղեցիկ ու զարմանահրաշ միջավայրում, որտեղ մեզ սպասվում է լավ երաժշտություն, ընթրիք, խմիչք եւ բազում անակնկալներ…”:

Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանը գրեթե միշտ միասին են աշխատել, բայց իրենց համար հստակ բանաձեւ են մշակել.“Տանն ընտանիք ենք, երեխայի հետ դառնում ենք նրա խենթությունների հերոսները, հանգստանում եւ հաճույք ստանում, իսկ աշխատավայրում գործընկերներ ենք”:

Գոռ Պետրոսյանը եւ Մերի Ներսիսյանն իրենց դստեր հետ


Անբաժան զույգին այս եթերաշրջանում “բաժանել” են իրարից:). չնայած` երկուսն էլ այսուհետ աշխատում են Հանրային հեռուստաընկերությունում, բայց առավոտյան ծրագրի տաղավարից Մերին բարի լույս կմաղթի Արման Մարգարյանի հետ, իսկ Գոռը, ինչպես արդեն պատմել ենք, “Առավոտ լուսո” հաղորդման կրեատիվ մասի պատասխանատուն եւ ռեժիսորն է:

Մերի Ներսիսյանը


“Վեց-յոթ տարի միասին ուղիղ եթերում աշխատել ենք, եթե ամուսինս էլ չլիներ, սովորել էի իմ գործընկերոջը: Բայց քանի որ շատ հարմարվող մարդ եմ, նոր կոլեգայի հետ դժվարություններ չեմ ունենում: Արմանին շատ կարճ եմ ծանոթ, բայց արդեն հասկացել եմ՝ կարող ենք լավ ընկերներ դառնալ եւ եթերում ավելի հեշտ կլինի մեր աշխատանքը”:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Ներսիսյանի անձնական արխիվից եւ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին