×


Մերկ կանանց լուսանկարների նոր չափաբաժին Սարգիս Վիրաբյանից:)

Սարգիս Վիրաբյանի “Nude Art” ոճի լուսանկարներին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Լուսանկարչի ֆոտոօբյեկտիվի առջեւ 2013 թվականի ընթացքում եւս մի շարք կանայք մերկացել են, ինչպես նա է նշել, ավելի հաճախ` այլազգիները:

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը


“Իմ լուսանկարներում մեծամասնությունը հայուհիներ են, բայց վերջերս ռուս, թաթար, կիրգիզ, ուկրաինացի աղջիկների եմ նկարել: Աշխատանքներս համացանցում ակտիվորեն տարածել եմ, այս ոճով հետաքրքրվող կանայք էլ, երբ գործի բերումով Երեւանում են լինում, նաեւ այցելում են ինձ: Ես այդքան չեմ ճամփորդում, որքան իմ աշխատանքները”,-ասել է Սարգիսը` հավելելով, որ յուրահատուկ մոդելների գտնելը հեշտ գործ չէ.“Ցանկացողներ շատ կան, բայց հետաքրքիր մարդիկ քիչ են: Բացի էրոտիկայից, շատ եմ կարեւորում լուսանկարի գեղագիտական կողմը: Հնարավոր է` բնորդուհիներին ճանաչեք, բայց իմ ձեռագիրն այնպիսին է, որ դեմքը շեշտված չէ”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Նա նախընտրում է կանանց լուսանկարել ստուդիայում.“Դրսում նկարելը շատ բարդություններ ունի. պետք է մարդկանց աչքից հեռու աշխատես: Ստուդիայում ունես լույսի հնարավորություն, իսկ երբ գաղափարներս սպառվում են, տեխնիկական նորամուծություններ եմ անում, մերկ մարմնից բացի, օգտագործում եմ տարբեր աքսեսուարներ, կտորներ, նաեւ կենդանիներ”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայում դասավանդող Սարգիս Վիրաբյանը, որը նաեւ 3-ամսյա դասընթացներ է անցկացնում սկսնակ լուսանկարիչների հետ, մեր նախորդ զրույցի ժամանակ հայտնել էր, որ ցուցահանդեսով վերջակետ կդնի “Nude Art”-ին, բայց քանի դեռ ցանկանում է այս ոճում լուսանկարել, ցուցահանդեսը հետաձգում է.“Ամեն անգամ լավից լավ կադրեր եմ փորձում ստանալ: Քանի դեռ չեմ սպառվել, ուզում եմ այս թեմայով նոր գործեր ստեղծել, այդ վերջակետը գիտակցաբար ձգձգում եմ”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Նա նյու ոճի լուսանկարիչներից հավանում է հանրահայտ Հելմուտ Նյուտոնի աշխատանքներն ու մտածելակերպը.“Նրա նկարներում գլամուրային տարրեր կան, բայց սիրում եմ ձեռագիրը: Նաեւ շատ եմ հավանում ռուս եւ ուկրաինացի երիտասարդ լուսանկարիչների գործերը: Հայ լուսանկարիչներն էլ վերջերս ավելի հաճախ են այս ոճում նկարում, կան հաջողված գործեր, բայց երբեմն այնքան գռեհիկ կադրեր եմ տեսել, որ բարկացել եմ: Պետք է պատասխանատու եւ պրոֆեսիոնալ լինել, իսկ վարպետանում ես տարիների ընթացքում: Ես յոթ տարի լուսանկարչության ոլորտում աշխատելուց հետո համարձակվեցի կնոջ մերկ մարմինը նկարել”:

BRAVO.am
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին