×


Մի քանի հոգին, Արմանը, Սոսը, Հովոն, DJVakcina-ն, Աննան եւ ուրիշներ շնորհանդես-փարթիի են մասնակցել

“Էս պահին չեմ ուզում էլ նայել ժամին, ինձ թողեք մենակ, ես սիրում եմ քամին…”. “Մի քանի հոգի” նախագծի “Էս պահին” երգն արդեն տեսահոլովակ ունի, որի թողարկման առթիվ օրերս “Կամի” ակումբում կազմակերպվել էր համերգ-փարթի, որին ներկա էին Արման Նշանյանը, Հովհաննես Ազոյանը, Վարշամ Գեւորգյանը, Դելոն, դիջեյ Vakcina-ն, Աննա Պանին, Արմեն Վարդանյանը եւ ուրիշներ:

A.Chilla-ն, Միշոն եւ Օլգա Մաշուրյանը


Սերժոն, Միշոն, A. Chilla-ն, Ռոլանդ Գասպարյանը եւ Ֆելիքս Խաչատրյանն իրենց անհատական գործունեությանը զուգահեռ միասին երգեր են ստեղծում, համադրում տարբեր երաժշտական ոճեր ու պարբերաբար ելույթ ունենում: DJ Սերժոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նախագծի գաղափարը կոմերցիոն բնույթ չի կրում եւ ընկերներով միավորել են որակյալ երաժշտական արտադրանք ստեղծելու նպատակով.“Մի քանի գործ ձայնագրեցինք, դրական կարծիքներից հետո էլ որոշեցինք ալբոմ թողարկել, որը երկրպագուների համար անսպասելի էր, մեզ համար էլ` հաճելի աշխատանք: Ուզում ենք հանրության ավելի լայն շրջանակներին ներկայանալ, իսկ տեսահոլովակն այդ հարցում մեզ կօգնի”:

Ռոլանդ Պողոսյանը, Գայանե Հովհաննիսյանը եւ Սերժոն


“Էս պահին” երգի տեսահոլովակը նկարահանվել է Արման Միտոյանի պրոդյուսերությամբ, ռեժիսորն Արթուր Բունիաթյանն է, օպերատորը` Գրիգ Վահրամյանը, նախագծի անդամներից բացի, հանդես են եկել դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Գայանե Բալյանը:

Խոսելով տեսահոլովակի մասին` Սերժոն նշել է, որ Սոս Ջանիբեկյանը, լինելով իրենց մտերիմ ընկերը, սիրով համաձայնել է նկարահանվել.“Ըստ սյուժեի` հերոսն ու հերոսուհին խնդիրներ ունեն, իսկ մենք հանդես ենք գալիս որպես խորհրդատու. հրեշտակների դերում ենք:)”:

Դիանա Մալենկոն


Արամ Չախոյանը ներկայացրել է տեսահոլովակի նկարահանող կազմին, իսկ առաջին դիտումից հետո “Մի քանի հոգի”-ն հյուրերի համար կատարել է իրենց “Ովքեր ունեն հոգի, կդառնան մի քանի հոգի…” կարգախոսով ձայնասկավառակի երգերը, որից հետո դիջեյական վահանակի մոտ է եղել Սերժոն:

Արման Նշանյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը եւ A. Chilla-ն


A. Chilla-ն BRAVO.am-ին հայտնել է, որ նախագծի անդամների համար դժվար է լինում միաժամանակ հավաքվելը, նրանք տեսահոլովակը միասին չեն դիտել, սակայն համերգից առաջ հասցրել են փորձ անել.“Այս պահին նոր երգերի վրա չենք աշխատում, ալբոմ չենք ձայնագրում, բայց առանձին դուետներ եմ պատրաստում Միշոյի ու Ռոլանդի հետ: Զարմանալի է, բայց գրեթե կոնֆլիկտներ չենք ունենում, խնդիրներն արագ լուծում ենք, որովհետեւ իրար հարգում ենք ու աշխատանքի մեջ կարեւորում ենք պրոֆեսիոնալիզմը”:

“Էս պահին” երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին