×


Յանա Դանիելյանը` երկրորդ երեխային սպասելու լուրի մասին եւ ոչ միայն :)

Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի ընտանիքում համալրում է սպասվում. ահա այսպիսի լուր է շրջանառվում, որի իսկությունը պարզելու համար BRAVO.am-ը կապվել է հաղորդավարուհու հետ: Նա նշել է` թեեւ վերջին շրջանում հաճախ է լսում այս հարցը, սակայն դեռեւս չի պատրաստվում երկրորդ անգամ մայրանալ:

Յանա Դանիելյանը


«Հղիությանս հետ կապված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս պահին ես ու Սուրենը զբաղված ենք մեր Ադելի դաստիարակությամբ, դեռ միայն նրա մասին ենք մտածում ու հոգ տանում: Նա շատ խանդոտ է. հենց ուրիշ փոքրիկների ենք սիրում, զգում ենք, որ նրան դուր չի գալիս»,- մեզ հետ զրույցում ասել է Յանան:

Սուրեն Փահլեւանյանը` դստեր հետ ու Յանա Դանիելյանը

Յանա Դանիելյանը` դստեր հետ


Ըստ նրա` բացի Ադելին խնամելը, նաեւ աշխատանքային գերզբաղվածություն ունեն. «Ես մշտապես նկարահանումների եմ: Նոր մի շարք ծրագրեր կան, որոնք ցանկանում եմ առաջիկայում կյանքի կոչել, իսկ Սուրենը մեր ընտանեկան բիզնեսով է զբաղվում` շինարարական կազմակերպությունում տեխնիկական հարցեր կարգավորելով: Մեր հագեցած առօրյայի պատճառով այս շրջանում չենք կարող երկրորդ երեխայի մասին մտածել»:

Սուրենի եթերում չերեւալու պատճառն, ըստ Յանայի, առաջարկների բացակայությունը չէ. «Այս ընթացքում ամուսինս մի շարք առաջարկներ է ստացել, բայց մերժել է: Հստակ պատճառը չգիտեմ, գուցե դրանք նրան չեն հետաքրքրել»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին