×


Նազենին, Արսենը, Աննան, Լիլիթը, Գրիգորը, Հովոն, Դելոն եւ ուրիշներ` “Me too”-ի ցուցադրությանը

“Մոսկվա” կինոթատրոնում երեկ ցուցադրվել է “Me Too”/“Ես էլ” կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որի հանդիսատեսի շարքում են եղել գլխավոր դերակատարներ Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը, Նազենի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Լիլիթ Մարգարյանն ու Գրիգոր Նազարյանը, Հրանտ Մովսիսյանը, Դելոն, Հովհաննես Ազոյանը, Աննա Հարությունյանը եւ ուրիշներ:

Լիլիթ Մովսիսյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


“Me too”-ն երիտասարդ ռեժիսոր  Լիլիթ Մովսիսյանի եւ “TAO  production”-ի առաջին համատեղ ֆիլմն է, որի երեւանյան պրեմիերան կայացել է 2012-ն`  “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմի պրոդյուսերներն են  Տիգրան Դանիելյանն ու Տաթևիկ Մանուկյանը, բեմադրող օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:

Տիգրան Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը, Սուրեն Թադեւոսյանը


Ֆիլմի պատումը զարգանում է հոգեբուժարանում, առանցքում ուժեղ եւ միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է:2012-ի հոկտեմբերին “Me too”-ն մասնակցել է  Նյու  Յորքում կայացած Սիրակուզի միջազգային կինոփառատոնին` արժանանալով երեք մրցանակի: “Մերն էր ժյուրիի հատուկ մրցանակը, պարգեւատրվել ենք նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի եւ ձայնային ձեւավորման համար”,-BRAVO.am-ին ասել է “TAO  production”-ի համահիմնադիր, “Me too” ֆիլմի գործադիր պրոդյուսեր Տիգրան Դանիելյանը:

Հովհաննես Ազոյանը "Me Too" ֆիլմի ցուցադրությանը


Մեր զրուցակիցը նշել է, որ մտադիր են շարունակել ֆիլմի փառատոնային արշավը. “Այն ներկայացրել ենք այլ փառատոնների եւս, սպասում ենք արձագանքներին: Ցանկություն ունենք այս տարվա ընթացքում կամ գուցե մյուս տարի ավելի մեծ ֆիլմ ներկայացնել հանդիսատեսի դատին”:

"Me Too" ֆիլմի դերասանուհիներից Հասմիկ Մուրադյանը


“Ես էլ”-ի գլխավոր դերակատար Հասմիկ Մուրադյանը, ով մասնագիտությամբ դերասան չէ, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` Լիլիթ Մովսիսյանի աշխատանքի եւ վարպետության շնորհիվ կարողացել է բավական հեշտ մտնել իր կերպարի մեջ. “Նա ինձ ուղղորդել է դեպի իմ կերպար”:

Աննա Հարությունյանն ընկերոջ հետ եւ Հրանտ Մովսիսյանը


Իսկ դերասան Արսեն Գրիգորյանը, որը մեկ տարի առաջ հանուն այս կերպարի հրաժարվեց իր գանգուր մազերից, մեզ հետ զրույցում ասել է հետեւյալը. “Լիլիթ Մովսիսյան ռեժիսորի հետ աշխատելն ինձ համար ասես ճանապարհորդություն լինի, ես ուրախ եմ, որ այդ ճանապարհը գնալիս նա ինձ վերցնում է իր հետ: Լիլիթը կարողանում է ստեղծել այնպիսի միջավայր, դերասանին բերել այն հոգեվիճակին, որն ուզում է ստանալ նրանից”:

Նազենի Հովհաննիսյանը


Ֆիլմում էպիզոդիկ դերով հանդես եկող Նազենի Հովհաննիսյանն էլ նշել է, որ իր տպավորությունները Լիլիթ Մովսիսյանի ստեղծած բոլոր ֆիլմերից մեկն է. “Նրա` փոքրիկ բյուջեով ստեղծված ֆիլմերը միտված են մարդուն, որին մենք հաճախ մոռանում ենք մեր առօրյա կյանքում: Լիլիթը տարօրինակ ինչ-որ բան ունի իր մեջ, որը ես կոչում եմ տաղանդ: Նա միշտ ունի ասելիք, ես հասկանում եմ նրա ասելիքը, հուսով եմ` նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում այս ֆիլմը, եւս հասկացան:”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW