Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում քիչ առաջ տեղի է ունեցել Նաիրա Մովսիսյանի եւ Վան Հակոբյանի պսակադրությունը, որի բացառիկ ֆոտոշարքը ներկայացնում է BRAVO.am-ը: Հարսն ու փեսան եկեղեցում փոխանակվել են ամուսնական մատանիներով, որից հետո ընդունել արարողությանը ներկա հարազատների ու ընկերների շնորհավորանքները:
Վան Հակոբյանը եւ Նաիրա Մովսիսյանն ամուսնացել են
Զույգի կնքամայրն ու կնքահայրն են դերասանուհի Մարինա Խաչատրյանն ու ամուսինը` Կարեն Չոբանյանը: Հարսանիքը տեղի է ունեցել ավանդական տարբերակով. Նաիրան տնից դուրս է եկել զուռնա-դհոլի ուղեկցությամբ:
Վան Հակոբյանը եւ Նաիրա Մովսիսյանն ամուսնացել են
27-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ թեեւ հունվարից ապրում են մեկ հարկի տակ, իրենց համար կարեւոր էր եկեղեցում պսակադրվելը: Նա հատուկ թուլություն ունենալով հարսանեկան զգեստների հանդեպ եւ մի քանի անգամ կրելով տարբեր ֆոտոշարքերի համար` այժմ իրականացրել է իր վաղեմի ցանկություններից մեկը` կրել է ճերմակ զգեստ իր իսկ հարսանիքին:
Վան Հակոբյանը եւ Նաիրա Մովսիսյանն ամուսնացել են
Նաիրան հայտնել է, որ hարսանեկան բոլոր պարագաներում` հարսի ծաղկեփնջից մինչեւ հյուրերի հագուստը, գերակշռում է կարմիրի ու սպիտակի համադրությունը: Նորապսակները ամենամտերիմ մարդկանց հետ երեկոն կշարունակեն Երեւանի ռեստորաններից մեկում:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/


×
25,996






