×


Նախկին ամուսնու մաղթանքը Նաիրա Մովսիսյանի 28-ամյակին

Նաիրա Մովսիսյանն այսօր նշում է 28-ամյակը։ Երեք ամիս առաջ մայրացած դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս տարեդարձին իրեն լիարժեք է զգում.«Երբ հիշում եմ ապրածս տարիները, հասկանում եմ, որ «կայֆ» կյանք եմ ապրել։ Ուրախ եմ, որ կամ, տխրելու պատճառներ ունեցել եմ, բայց դժբախտություն չեմ ունեցել, հուսով եմ՝ չեմ էլ ունենա»։

Նաիրա Մովսիսյանը


Հոբելյարը շնորհակալ է իր մայրիկին, հավատարիմ ընկերներին եւ մտերիմներին. «Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, որ ծնվել եմ եւ նրանց կողքին եմ։ Այս տարի շատ ու շատ մարդիկ «լքեցին» ինձ, նրանց եւս շնորհակալ եմ։ Ընդամենը հաշված մարդիկ կողքիս կանգնեցին սյան նման, առանց որոնց կիսատ կլինեմ… Ինչպես միշտ, կատարվում են ցանկություններս ու իրականանում երազանքներս։ Նախորդ տարվա երազանքս կատարվել է` Աստված հրաշք է պարգեւել` իմ Մարիային։ Այս տարի ինձ համար ուզում եմ այն, ինչ կցանկանամ յուրաքանչյուր մարդու»։

Նաիրա Մովսիսյանը` նախկին ամուսնու հետ


Դերասանուհու նախկին ամուսինն ու դստեր հայրը՝ Վան Հակոբյանը, նրան շնորհավորել է «ֆեյսբուքյան» գրառմամբ. «Նառ ջան, շնորհավորում եմ: Մարդ, ով իրականացրեց իմ երազանքն ու պարգեւեց ինձ աղջիկ: Շատ երջանիկ եմ ու միաժամանակ շատ հպարտ, որ հենց դու ես իմ երեխայի մայրը: Ուզում եմ լինես անչափ երջանիկ ու շատ առողջ... Այս կյանքի ամենակարևոր նվերն ունես դու (դե, էլ չեմ ասում` ումից:)): Ուզում եմ, որ քո առաջ դրած բոլոր նպատակներին հասնես: Շնորհակալ եմ քեզ, որ հանձինս քեզ, աղջկաս կողքին է ամենահոգատար, սիրող, անհանգստացող ու նվիրված մայրը: Լինես երջանիկ, Մովսիսյան ջան»: Իսկ ի պատասխան, Նաիրան գրել է.«Շնորհակալ եմ, իմ դստեր հայր…»։

BRAVO.am-ի հետ զրույցում Նաիրան ասել է, որ նախկին ամուսնու հետ նորմալ հարաբերություններ ունի.«Ամեն օր շփվում ենք, քանի որ մեր երեխան է, նա էլ իր հայրական պարտականություններն է կատարում։ Մարիային խնամելու հարցում ինձ շատ է օգնում մայրս, այս հարցում դժվարություններ չունեմ։ Նա խելոք երեխա է, գիշերները չի արթնանում, ինձ չի անհանգստացնում:)»։

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին մտերիմներին երեկոյան կհյուրընկալի իր տանը.«Իմ լավ ընկեր ու բարեկամ Արթուր Հայրապետյանն առաջարկեց, որ նստեմ տանն ու սպասեմ իրեն։ Արդեն գնացել եմ գեղեցկության սրահ, նաեւ նոր զգեստ եմ գնել։ Հաճախ ես եմ իմ զգեստները կարում, բայց արդեն ուզում եմ միայն աղջկաս համար շորիկներ կարել»։

BRAVO.am-ը շնորհավորում է Նաիրա Մովսիսյանի՝ մաղթելով հաջողություններ ու առողջություն։

BRAVO.am
Լուսանկարները՝ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին