×


Նարեկ Բավեյան.“Գոնե ամուսնության օրը որոշած կլինեի”

Նարեկ Բավեյանը զբաղված է “գաղտնի” գործերով, բացահայտումներ անել առայժմ չի պատրաստվում, փոխարենը խոստանում է շուտով հանդես գալ բացառիկ նորություններով:): Երգչի կյանքը միայն ստեղծագործականով չի սահմանափակվում, ուստի նրա հետ զրուցեցինք նաեւ անձնականում փոփոխությունների եւ պլանների մասին:

Նարեկ Բավեյանը


Նա գաղտնապահ է, բայց թաքցնել այն հանգամանքը, որ սիրտը զբաղված է, չկարողացավ.“Ես չեմ հաստատում, որ ընտրյալ ունեմ, բայց չեմ էլ հերքում”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Բավեյանը.“Նշանադրության, ամուսնության դեռ չեմ պատրաստվում: Եթե այդպես լիներ, գոնե օրը որոշած կլինեի”:

Նշանադրության օր որոշելն ամենահեշտ գործն է այն բանից հետո, երբ կյանքի կեսի ընտրությունը կայացած է: Ամեն դեպքում երգիչը “7 անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր» կարգախոսի կողմնակից է.“Երկար եմ մտածում մինչեւ որեւէ քայլի դիմելը: Առհասարակ տաք գլխով որոշումներ կայացնել չեմ սիրում. բնավորությունս է այդպիսին: Հասկացել եմ, որ կյանքում չմտածված եւ հապճեպ գործելը լավ բանի չի բերում: Սակայն սա չի նշանակում, որ կարելի է դանդաղել”:

Նարեկ Բավեյանը


Ամուր են փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, որտեղ բացակայում է հաշվարկը: Նարեկի կարծիքով էլ` հնարավոր չէ ընտրել կամ կանխատեսել, թե ում կսիրահարվես եւ կսիրես.“Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ընտրել, թե ում սիրել: Եթե այսօր կան մարդիկ, ովքեր որոշում են` սոցիալական որ խավից պետք է լինի ընտրյալը կամ ինչ մասնագիտություն պետք է ունենա, ապա դա սեր չէ, ընդամենը չոր հաշվարկ է”:
 
Ինչ վերաբերում է ընտրյալի հետ հարաբերություններին, երգիչն ունի իր սկզբունքներն ու “պահանջները”. “Ամենից կարեւորը փոխադարձ վստահությունն է, սերն ու հարգանքը”: Այս ամենին զուգահեռ նա հանուն սիրած անձնավորության պատրաստ է անգամ խենթությունների.“Երբ սիրում եմ, խելամտության սահմաններում պատրաստ եմ ամեն ինչի, այդ թվում` խենթությունների: Չեմ կարծում, թե խենթություն անելը խելամիտ չէ”:

BRAVO.am
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին