×


Նարեկ Մակարյան.“Նրան շատ էի սիրում, բայց, ցավոք սրտի, բաժանվեցինք”

Նարեկ Մակարյանը 2014 թվականի ընթացքում խոստանում է երկար չլռել եւ պարբերաբար աշխատանքային նորություններ ներկայացնել. այս մասին նա հայտնել է BRAVO.am-ին` պատմելով իր առաջիկա ծրագրերի եւ սիրո արդյունքում ծնված երգերի մասին:

Նարեկ Մակարյանը


“Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանում երկրորդ հորիզոնականը գրաված երգիչն այժմ մասնակցում է “Շանթ” հեռուստաընկերության “Պրեմիերա” նախագծին, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են:

Առաջին եթերաշրջանից հետո, որում հաղթել է Սոնա Ռուբենյանի “Աշնան սերենադը”, այս անգամ մրցում են Սուսաննա Պետրոսյանը, Արմեն Եդիգարյանը, Արթուր Ալեքը, Սուրեն Առուստամյանը, Լենա Ղազարյանը եւ Նարեկ Մակարյանը. վերջինս միակ մասնակիցն է, որ “Շանթ”-ի նախորդ ծրագրին չի մասնակցել.“Երբ հեռուստաընկերության կողմից ստացա առաջարկը, ինձ հետաքրքրեց ծրագրի ձեւաչափը: Այստեղ գնահատվում է ոչ թե երգիչը, այլ, թե ինչպես կմատուցես ու կկատարես երգը: Նույն երգը ներկայացնում ենք տարբեր ժանրերում, իմ տարբերակը դիսկո հաուս ոճում է. տեսնենք, թե ինչպիսին կլինի ընթացքը”:

Նարեկ Մակարյանը


Երգիչն ու պրոդյուսերը` Սոֆյա Գուլյանը, այս տարի նախատեսում են նկարահանել 3 տեսահոլովակ, որոնցից մեկը կլինի Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ “Երազ իմ երկիր հայրենի” երգի հիման վրա: Այս երգն առաջին անգամ նա կատարել է “Հայաստանի ձայնը” նախագծի եզրափակչում.“Հանդիսատեսի արձագանքից հասկացա, որ կատարումս հավանել են: Որքան հիշում եմ, վերջին անգամ տեսահոլովակով ներկայացրել են Հայկոն եւ Շուշան Պետրոսյանը:  Կարծում եմ` այն երգերից է, որը չպետք է մոռացվի, ես էլ, որպես երիտասարդ, փորձում եմ իմ մատուցմամբ անդրադառնալ: Բավական լայնածավալ ու բարդ նկարահանում է լինելու, որտեղ նաեւ պետք է կերպար մարմնավորեմ, քանի որ խաղարկային սյուժե ենք նախատեսել”:

Նարեկ Մակարյանը


Նա մեզ հետ զրույցում պատմել է, որ վերջին շրջանում երգերի մեղեդիներ է գրել, իսկ ստեղծագործելուն մղել է սերը.“Հանդիպեցի մի աղջկա եւ շատ սիրեցի, բայց, ցավոք սրտի, բաժանվեցինք: Այդ ամենը տեղի ունեցավ մոտ երեք ամսվա ընթացքում, շատ շուտ ծնվեց զգացմունքս եւ շուտ էլ մարեց: Էմոցիաների պոռթկման արդյունքում գրեցի մի քանի երգի երաժշտություն, բայց իմ ապրումները կարտացոլվեն նաեւ տեքստերում”:

Նարեկն այժմ աշխատում է Երեւանի ակումբներից մեկում, երգում է տարբեր կորպորատիվ միջոցառումներին եւ նշում, որ կարողանում է բավականաչափ գումար վաստակել: Նրա կարծիքով` հարկավոր է միանգամից մեծ մենահամերգի նախապատրաստվել.“Ես ու պրոդյուսերս չենք ուզում անել փոքր մի քանի համերգ, այլ կանենք մեկը, բայց շատ մեծ, ընդհուպ մինչեւ Մոսկվայի Կրեմլի դահլիճում, որն իմ նպատակներից մեկն է”:

Նարեկ Մակարյանը


Երգիչն իր նպատակին թեեւ դեռ չի հասել, բայց վերջերս Մոսկվայում էր, որտեղ մասնակցել է կորպորատիվ միջոցառման, բացի այդ, լուսանկարվել է նոր ֆոտոշարքում, որն էլ ներկայացնում ենք: Լուսանկարների հեղինակն Էլեոնորա Մակարյանն է, իսկ ոճաբանը` Լիանա Խորասանյանը.“Ես ու լուսանկարիչն ազգակցական կապ չունենք, բայց ուրախացա, որ նույն ազգանունն ունենք:): Մոսկվայի իմ սիրելի վայրերից մեկում միասին ստացանք հետաքրքիր լուսանկարներ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էլեոնորա Մակարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին