×


Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանը նշել են իրենց դստեր 1-ամյակը :)

“Կամերային” թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանն ու “Բարեկամություն” անսամբլի պարող Վահագն Կիրակոսյանը երեկ` ապրիլի 17-ին, Երեւանի մանկական սրճարաններից մեկում նշել են իրենց առաջնեկի ծննդյան տարեդարձը: Փոքրիկ Էլվիային եւ նրա ծնողներին շնորհավորելու էին եկել ամուսնական զույգի ընկերները:

Նոննա Գրիգորյանն ու Վահագն Կիրակոսյանն` Էլվիայի հետ


Հյուրերի թվում են եղել պարուհի Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանն` իրենց որդու հետ, դերասանուհի Մարինա Խաչատրյանը` որդու հետ, եւ այլք.“Ներկա էին աղջկաս “կավալերները”, որովհետեւ մեր ընկերների բոլոր երեխաները տղա են եւ մեծ են իրենից. օրվա հերոսուհին Էլվիան էր:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նոննա Գրիգորյանը:

Առաջին տարեդարձին նաեւ Էլվիայի ատամհատիկն էր. թեեւ փոքրիկին իր առաջին ատամն ունեցել է 7 ամսականում, Նոննան որոշել է տոները համատեղել.“Թղթի վրա մասնագիտություններ գրելու փոխարեն ընտրեցի այն խաղալիքներն ու առարկաները, որոնցով նա սիրում է խաղալ` մկրատ, շերեփ եւ այլն, կարեւոր պարագաներ էին դերասանի մասնագիտությունը բնորոշող դիմակը եւ պարի կոշիկը: Բայց քանի որ այնքան էլ կողմ չեմ, որ աղջիկս պարուհի դառնա, ամուսինս առաջարկեց կոշիկը թաքցնել:)”:

Նոննա Գրիգորյանը` դստեր` Էլվիայի հետ


Էլվիան տարբեր առարկաներից ընտրել է էլեկտրոնային հաշվիչը.“Աղջիկս որոշել է կուտակային թոշակը հաշվել:): Ինչ մասնագիտություն էլ ընտրի, ուզում եմ, որ երաժշտական կրթություն ստանա, եւ ի ուրախություն ինձ, նա ֆանտաստիկ լսողություն ունի: Բացի մանկական երգերից, շատ է սիրում ակումբային երաժշտություն. առաջին երեք նոտան լսելիս հրճվանքի ձայներ է արձակում ու պարում: Երեք ամսական էր, երբ միասին գնացինք դիտելու “Սպարտակ” բալետը, որտեղ Վահագն է պարում, ոչ մի պահ չքնեց: Ամուսնուս մեկ այլ համերգին էլ գնչուական երաժշտության ժամանակ ողջ դահլիճում Էլվիայի ձայնն էր. ուրախությունից ծափահարում ու բղավում էր: Երբ մի քիչ մեծանա, կգնա պարի, երաժշտության դասերի, որեւէ մարզաձեւով կզբաղվի, բայց հետագայում չեմ ճնշի. թող մասնագիտանա իր նախընտրած ոլորտում, ինչպես ես եմ ինքնուրույն ընտրել իմ ուղին”:

Իռեն Ուլիխանովան` որդու հետ եւ Նոննա Գրիգորյանը` դստեր հետ


Նոննան մայրանալուց ամիսներ անց վերադարձել է թատրոն, երեխային էլ իր հետ տանում է փորձերին.“Յուրաքանչյուր կնոջ համար մայրությունը սրտի հետ կապված շատ կարեւոր երեւույթ է, բայց ուզում էի աշխատանքի վերադառնալ` ոգեւորվելու եւ կյանքի ռիթմից հետ չմնալու համար: Այնքան արագ անցավ մեր երջանկության առաջին տարին:)”:

Նոննա Գրիգորյանն ու Վահագն Կիրակոսյանն` Էլվիայի հետ


Խոսելով ստեղծագործական նորություններից` դերասանուհին պատմել է, որ վերջերս ամուսնու հետ “կուլիսային” աշխատանք են կատարել. “Անտեր Ground” ներկայացման երաժշտական ձեւավորումն արել է Նոննան, իսկ պարերը բեմադրել է Վահագնը: Իսկ սեպտեմբերին սպասվում է նոր ներկայացում, որտեղ, ի թիվս այլ դերասանների, բեմում կլինեն նաեւ Նոննան ու Վահագնը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Նոննա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին