BRAVO.am-ն անդրադարձել է Շուշաննա Թովմասյանի ամառային արձակուրդին` տեղեկացնելով, որ նա իր հանգիստը վայելում է Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանյան այս քաղաքում օրերս սերիալային դերասանուհու կյանքում, ինչպես ինքն է նշել, շատ կարեւոր եւ սպասված իրադարձություն է տեղի ունեցել:
Շուշաննա Թովմասյանը մկրտվել է
Օգոստոսի 9-ին Շուշաննան մկրտվել է հայկական Սուրբ Կատարինե եկեղեցում.“Այդ պահից սկսած ես լիարժեք քրիստոնյա եմ…”,-“Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է նա` ներկայացնելով նաեւ արարողության ընթացքում արված լուսանկարներ:
Շուշաննա Թովմասյանը մկրտվել է
Սերիալային դերասանուհու մկրտությանը ներկա է եղել նաեւ նրա մայրը, որի հետ իր լուսանկարը նա հետեւյալ գրությամբ է տարածել սոցիալական ցանցում. “Ես քեզ սիրում եմ, մամա”:
Շուշաննա Թովմասյանը մայրիկի հետ
BRAVO.am-ը շնորհավորում է Շուշաննա Թովմասյանին:
BRAVO.am
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի “ֆեյսբուքյան” էջից


×
36,559






