×


Շուշաննա Թովմասյան.\"Ժամանակը շատ հետաքրքիր է անցնում, բայց արդեն կարոտել եմ...\"

Շոու-բիզնեսի նորություններ ներկայացնող մեր կայքում այս շրջանում շատ են հայտնիների ճանապարհորդությունների մասին հրապարակումները:): Արդեն պատմել եւ լուսանկարներ ենք ներկայացրել Լանա Խաչատրյանի, Կարինա Դանելյանի, Սոֆյա Պողոսյանի, Արմեն Պետրոսյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Մարտին ՄկրտչյանիՄարինա ԱվետյանիԱրփինե ԻսրայելյանիԱստղիկ ՍաֆարյանիԼիլի ԷլբակյանիՀայկ Կասպարովի եւ այլ հայտնիների արտերկրյա ուղեւորություններից:

Շուշաննա Թովմասյանը Սանկտ Պետերբուրգում


Շուշաննա Թովմասյանն էլ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, իր ամառային արձակուրդն է վայելում Սանկտ Պետերբուրգում: Նա “Ֆեյսբուք”-ի իր էջում լուսանկարների նոր շարք է տեղադրել` ներկայացնելով ռուսաստանյան այս քաղաքում իր հանգստի ընթացքում ֆիքսված կադրեր:

Շուշաննա Թովմասյանը Սանկտ Պետերբուրգում


"Զբոսնել եմ՝ հիանալով քաղաքի մաքրությամբ, ճարտարապետական կառույցներով, հսկա նավերով, կամուրջներով...",-իր տպավորություններով է կիսվել սերիալային դերասանուհին:

Շուշաննա Թովմասյանը Մարինյան թատրոնում


Շուշաննան նաեւ հետեւյալն է գրել."Ճիշտ է` ժամանակը շատ հետաքրքիր է անցնում, բայց արդեն կարոտել եմ Երեւանը":

BRAVO.am
Լուսանկարները` Նադեժդա Օյնաս-ի եւ Շուշաննա Թովմասյանի "ֆեյսբուքյան" էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին