×


Սերժ Գաբյանն ամռանը հայր կդառնա

Հայկական մի շարք տեսահոլովակների ռեժիսոր Սերժ Գաբյանի ընտանիքում շուտով կլսվի մանկան ճիչ: 2013 թվականին ամուսնացած Սերժի եւ Սոնայի առաջնեկը լույս աշխարհ կգա օգոստոսին:

Սերժ Գաբյանը` կնոջ հետ


BRAVO.am-ի հետ զրույցում ապագա հայրիկն ասել է, որ տղա են ունենալու. «Արդեն 7 ամիս է, ինչ գիտեմ որդուս գոյության մասին: Աննկարագրելի ապրումներ ունեցա այդ պահին ու մինչ օրս այդ զգացմունքն ուղեկցում է ինձ: Շատ երջանիկ եմ»:

Սերժից տեղեկացանք, որ փոքրիկի անվան հարցում երկար չեն մտածել. Առնո են անվանակոչելու: Նրանք արդեն սկսել են փոքրիկին անհրաժեշտ իրերի գնումները. «Փորձում ենք ամեն բան միասին անել, բայց իմ ժամանակի սղության պատճառով այդքան էլ չի ստացվում: Հիմնականում Սոնան է ընտրում իրերը, ես էլ հովանավորում եմ:)»:

Սերժ Գաբյանը` կնոջ հետ


Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններից` Սերժ Գաբյանը հայտնել է, որ այս շրջանում հիմնականում գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ է զբաղված. «Առաջիկա ամիսներին դժվար տեսահոլովակներ նկարեմ: Հիմա մի քանի ֆիլմի վրա եմ աշխատում, որոնք տարեվերջին կամ մյուս տարեսկզբին մեծ էկրան կբարձրանան: Ֆիլմերը շատ ժամանակ ու էներգիա են խլում` տեսահոլովակների համար ոչինչ չթողնելով»:

Սոնային մաղթում ենք թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սերժ Գաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին