20 Փետրվար 17
Սեւակ Խանաղյանի արձագանքը երեւանյան հանդիսատեսի հաճոյախոսություններին:)
 
 
0

Սեւակ Խանաղյանը երեկ մեծ մենահամերգով հանդիպեց իր հայ երկրպագուներին: Ուկրաինական «X Factor-7» նախագծում հաղթելուց հետո երգիչը երկրորդ անգամ էր Երեւանում ելույթ ունենում: Հունվարի 13-ին կայացած ակումբային համերգից հետո այս անգամ նա երգեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

29-ամյա երգիչը բենդի երաժիշտների նվագակցությամբ ներկայացրեց ինչպես իր հեղինակած երգերը, այնպես էլ հիթեր սեփական մեկնաբանությամբ՝ «Հին ֆայտոն», «Не молчи», «Возвращайся», «Когда мы с тобой»,  «Հայրենիք», «Молитва»,  «Люби меня, люби» եւ այլն:

Սեւակը երգերը կատարելիս ներկայացնում էր դրանց նախապատմությունը, իր հեռախոսով նկարահանում հանդիսականներին, արձագանքում բացականչություններին: Երբ մի քանի անգամ դահլիճից լսեց իրեն ուղղված «красавчик» արտահայտությունը, կատակելով պատասխանեց՝ «Դուք ինձ մոտիկից դեռ չեք տեսել:)»:
Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

«Հին ֆայտոն» երգի ընթացքում նրան նվագակցում էր դուդուկահար Գեւորգ Կարապետյանը: Երգիչը նշեց, թե ինչու է Գյումրիին նվիրված երգում հիշատակում իր հայրենի Տաշիրի անունը.«Այս երգն ամբողջ սրտով սիրում եմ, մանկուց լսել եմ: Թեպետ երգը Գյումրիի մասին է, ես այնպես եմ երգում, որ իր հարազատ քաղաքից հեռու գտնվող ամեն մարդ հիշի իր տունը»:

Երկու ժամից ավելի տեւած համերգին հանդիսատեսը ձայնակցում ու պարում էր Սեւակի հետ, բուռն էր արձագանքում յուրաքանչյուր կատարմանը, հատկապես, երբ հայերեն էր խոսում.«Ես լավ հասկանում եմ, ուղղակի չեմ ուզում անգրագետ խոսել, տիրապետում եմ խոսակցականին: Հաջորդը Ձախ Հարութի «Սիրում եմ քեզ» երգն է, բոլորդ գիտեք այս երգը, իմ ձեւով կերգեմ»:
Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Օրվա անակնկալը նոր զուգերգն էր Գայա Արզումանյանի հետ. «Արցախ» կոչվող երգը նրանք կատարեցին առաջին անգամ: Համերգին ներկա էին նաեւ Սեւակի հայրը, մայրը եւ հարազատները: Նա անդադար շնորհակալություն էր հայտնում ներկաներին ջերմ ընդունելության համար.«Ձեր սիրո ու ուշադրության շնորհիվ դարձա հաղթող: Դահլիճում այնքան շատ եք, սկսեցի ավելի շատ հուզվել: Ոչ մի տեղ այսպես չեն ընդունում, ինչպես հարազատ հողում: Ես բոլորիդ երջանկություն, սեր ու առողջություն եմ մաղթում: Տեսեք՝ իսկական հայ եմ. իմ խոսքը վերածվեց կենացի»:

Հավելենք, որ «Positive Production»-ի կազմակերպած համերգային արշավը սկսվել է այս տարեսկզբին. Սեւակը ելույթ է ունեցել Կրասնոդարում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, հաջորդ կանգառը Կիեւն է, իսկ երեւանյան մյուս համերգները փետրվարի 26-ին եւ մարտի 12-ին են:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

 
 
Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Գայա Արզումանյանը

Գայա Արզումանյանը

Գայա Արզումանյանը եւ Սեւակ Խանաղյանը

Գայա Արզումանյանը եւ Սեւակ Խանաղյանը

Գայա Արզումանյանը եւ Սեւակ Խանաղյանը

Գայա Արզումանյանը եւ Սեւակ Խանաղյանը

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Գեւորգ Կարապետյանը

Գեւորգ Կարապետյանը

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
17896 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: