×


Սիրահարների օրը Լիլուին Պրահայում անակնկալ են մատուցել :)

Լիլուն արտասահմանյան շրջագայություններն ավանդույթ է դարձրել:): Երգչուհու կրասնոդարյան համերգի եւ Իսպանիայում ելույթների մասին արդեն պատմել ենք, օրեր առաջ էլ վերադարձել է Չեխիայի մայրաքաղաքից, որտեղ նրան հաճելի անակնկալ են մատուցել:

Լիլուն Պրահայում


“Փետրվարի 9-ին իմ պրոդյուսեր Լիլինայի հետ Պրահա էի մեկնել հյուրախաղերի: Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Անչափ ուրախ ու հաճելի օրեր անցկացրինք: Հեքիաթային քաղաք է: Ափսոսում եմ, որ ողջ Եվրոպայով շրջել էի, բայց այնտեղ չէի եղել: Սիրեցի Պրահան` իր գեղեցկությամբ ու հմայքով: Հասցրի լինել նաեւ Վիեննայում”,-մեզ հետ զրույցում ասել է նա` հավելելով, որ անչափ ոգեւորված է հայերի հետ հանդիպումից եւ ստացած “նվերից”:

Լիլուն Պրահայում


Լիլուն պատմել է, որ փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի օրվա առթիվ իրեն հրավիրել էին տեղի հայտնի ակումբներից մեկը, որտեղ հիմնականում հաճախում են զբոսաշրջիկներ, եւ անակնկալի բերել.“Այնտեղ հնչում էին իմ երգերը, միաժամանակ տեղի ունեցավ “Քեզ” ձայնասկավառակիս շնորհանդեսը:): Շատ տպավորիչ էր: Այնպիսի ապրումներ ունեցա, որ երբեք չեմ մոռանա: Հաճելի է, երբ երգերդ լսում են ոչ միայն հայ, այլ նաեւ արտասահմանցի երիտասարդներ”:

Խոսելով եվրոպացիներից ստացած տպավորությունից` երգչուհին առանձնացրել ու կարեւորել է այն հանգամանքը, որ նրանցից յուրաքանչյուրն ապրում է բացառապես իր կյանքով.“Մի կողմից դա շատ լավ է, մյուս կողմից էլ գուցե իր բացասական կողմերն ունի: Ամենուր փորձում եմ լավը նկատել”:

Պրահայի ակումբներից մեկում տեղի է ունեցել Լիլուի "Քեզ" CD-ի շնորհանդեսը


Լիլուն նշել է, թե հայրենիք է վերադարձել լի աշխատանքային եռանդով եւ շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին