×


Սոնա Ռուբենյանն ինչո՞ւ չի նշել իր 20-ամյակը :)

Սոնա Ռուբենյանը դեկտեմբերի 14-ին դարձել է 20 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ որոշել էր ծննդյան օրը մեծ խնջույք կազմակերպել, սակայն հեռուստատեսային նկարահանումներն ու փորձերը թույլ չեն տվել պլանավորածն իրականացնել:

Գարիկը, Սոնան, Քրիստինեն, Վաչեն եւ Էրիկը` "Շանթ"-ի ամանորյա նկարահանումներին


Փոխարենը հոբելյարին ուղիղ կեսգիշերին անակնկալ են մատուցել մտերիմները` առաջին անգամ այդ ժամին այցելելով նրա տուն.“Իրոք չէի սպասում, շատ հաճելի էր իմ մանկության ու երաժշտական ասպարեզի ընկերներիս վերաբերմունքը: Պարզվում է` դեռ սեպտեմբերից քրոջս մտահղացմամբ նրանք գաղտնի նախապատրաստվել են, անակնկալի ստացվելուն օգնել էին նաեւ մայրիկս ու եղբայրս”:

Ծննդյան օրը Սոնան անցկացրել է “Շանթ” հեռուստաընկերությունում` մասնակցելով ամանորյա ծրագրի փորձերին, որից հետո էլ տորթով շնորհավորել են գործընկերները.“Չնայած` շատ էի ուզում ընկերներիս հրավիրել տարեդարձիս, բայց չեմ տխրել, մի քանի օրից հնարավոր է միասին հավաքվենք ու նշենք”:

Սոնա Ռուբենյանը


Երգչուհու մտերիմները նրան հաճախ օծանելիք են նվիրում, իսկ 20-ամյակի առթիվ ստացած նվերներից նա առանձնացրել է Իսպանիայում բնակվող տատիկի ուղարկած տորթը, որի վրա պատկերված է եղել “Սիրո կամուրջ” մյուզիքլի լոգոն, ու եւս մեկ նվեր.“Երկնքում աստղ եմ նվեր ստացել:): Շատ հաճելի էր լսել մարդկանց բարեմաղթանքները, շնորհակալ եմ, որ չեն մոռացել, որովհետեւ ամեն մի խոսքն ինձ համար թանկ է”:

Սոնա Ռուբենյանին կեսգիշերին անակնկալ են մատուցել ընկերները


“Հայսուպերսթար 5”-ը իր ծննդյան տոնից ոչ պակաս սիրում է նաեւ Ամանորը եւ ժպիտով է հիշում մանկության տարիներին ստացած նվերներից մեկը.“Մեծ փայլուն տուփով փաթեթավորված Ձմեռ պապիկ էի ստացել, որը երգում էր: Թեեւ խաղալիքը վաղուց կոտրվել է, բայց այդ նվերն ու այդ գեղեցիկ տուփը շատ է տպավորվել իմ մեջ”: 

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոնա Ռուբենյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին