×


Սոնե Սիլվերն` իր ընտրյալի եւ նշանադրության մասին

Սիրահարների միջազգային օրը` փետրվարի 14-ին, նշանադրվել է Սոնե Սիլվերը: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ արարողությունը տեղի է ունեցել իրենց տանը` երկու ընտանիքի մասնակցությամբ.“Քանի որ Արսենի հարազատները շատ դրական ու թեթեւ բնավորությամբ մարդիկ են, ամեն ինչ ջերմ ու ընկերական մթնոլորտում անցավ: Մինչեւ նրանց գալը լարված էի, բայց սիրելիիս տեսնելուց հետո միանգամից դրական էներգիա ստացա եւ հանգիստ շունչ քաշեցի”:

Սոնե Սիլվերը` նշանածի հետ


Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհու խոսքով` նշանածն իր բնագավառի հետ կապ չունի, միմյանց ճանաչել են դեռ 15 տարի առաջ, քանի որ ապրել են հարեւան բակերում.“Փոքր ժամանակ մտերիմ չէինք, ուղղակի դեմքով իրար գիտեինք: Ես տեղյակ չեմ եղել, որ այն ժամանակ սիրահարված է եղել ինձ. ամաչել ու թաքցրել է զգացմունքները: Միայն տարիներ անց բարձրաձայնեց, իմ մտքով չէր էլ անցնում, որ միասին կլինենք: Սկզբում իրար այնքան էլ լավ չէինք հասկանում, սակայն նրա վերաբերմունքն իմ հանդեպ, ձգտումն ու պայքարն ինձ դուր եկավ, ես էլ սկսեցի ճանաչել եւ սիրեցի”:

Սոնե Սիլվերը` նշանածի հետ


Սոնեն նշել է, որ ապագա ամուսինը ոչ միայն դեմ չէ իր երաժշտական կարիերային, այլեւ սիրում է իր երգերը.“Նա թեթեւ մարդ է, արգելքներ չի դնում, կարծում եմ` ամուսնությունից հետո ինքս պիտի ավելի հարմարվող լինեմ ու իմ աշխատանքով ու քայլերով չվնասեմ իրեն”:

Զույգը հարսանեկան արարողությանը դեռ չի պատրաստվում. “Հենց այսօր մեր մտերիմներից մեկի հարսանիքի կնքահոր ու կնքամոր դերում ենք: Կցանկանամ ունենալ հայկական մի քանի ավանդույթով, բայց անսովոր ու յուրահատուկ հարսանիք”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնե Սիլվերի անձնական արխիվից եւ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW