×


Սոնե Սիլվերն` իր հարսանեկան զգեստի եւ հեքիաթային ուղեւորության մասին

Սոնե Սիլվերն այս օրերին Չեխիայում վայելելում է իր ամառային արձակուրդը:  BRAVO.am-ի հետ առցանց զրույցում նա պատմել է, որ երկու շաբաթ կանցկացնի չեխական մթնոլորտում: 

Սոնե Սիլվերը Պրահայում


Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհին տարբեր տարիներին եղել է Միացյալ Նահանգներում, ԱՊՀ երկրներում, սակայն առաջին անգամ է եվրոպական քաղաքում հանգստանում.“Պրահայի հեքիաթային միջավայրը, մարդկանց ժպիտներն ու անհոգությունը շատ եմ հավանել: Այնպիսի տպավորություն ունեմ, որ առաջին անգամ չեմ, հարազատ շունչ կա: Դեռ մի քանի օր եմ այստեղ, մայրաքաղաքը լավ ուսումնասիրելուց հետո գուցե այլ քաղաքներ էլ այցելեմ”:

Սոնեն պատմել է, որ ամենուր հանդիպում է զբոսաշրջիկների եւ հիանում դրական մթնոլորտով.“Այստեղ նաեւ առիթ ունեմ շփվել տեղի հայերի հետ: Ինչպես նկատեցի, նրանք հետեւողականորեն բարձրացնում են Հայոց ցեղասպանության հարցը: Ուրախ եմ, որ Պրահայում կան այնպիսի հայեր, որոնք մեր ազգի պատիվը բարձր են պահում”:

Սոնե Սիլվերը Պրահայում


Նա նաեւ հայտնել է, որ ճամփորդելիս իր թուլությունն է չափից ավելի իրեր վերցնելը. “Ուր էլ մեկնեմ, միշտ մեծ ճամպրուկներով եմ լինում, ինչը նյարդայնացնում է շրջապատիս մարդկանց: Կապ չունի, թե քանի օրով եւ ուր եմ ուղեւորվում, ինձ անհրաժեշտ իրերը պիտի վերցնեմ, որ հարմարավետ զգամ: Ամենակարեւորը չեմ մոռանում կոսմետիկ միջոցները, մի քանի զույգ կոշիկ եւ շատ հագուստ:)”:

Վերադառնալուց հետո երգչուհին սեպտեմբերից կշարունակի վոկալ դասավանդել Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, նաեւ նոր կազմավորված բենդի հետ ակումբային համերգներ կունենա.“Կատարելու եմ իմ երգացանկի անգլալեզու երգերը, ինչպես նաեւ միջազգային հիթեր: Մեզ միացել է Նիկ Էգիբյանը, կարծում եմ՝ հետաքրքիր կստացվի: Երեւանում ամենից շատ նոր ելույթներիս ու ուսանողներիս հետ հանդիպմանն եմ սպասում, այլապես Չեխիայի հեքիաթային աշխարհից դեռ չեմ ուզում վերադառնալ”:

Սոնե Սիլվերը` նշանածի հետ


Այս տարվա փետրվարի 14-ին նշանադրված երգչուհին մեզ հետ զրույցում նաեւ ասել է, որ հարսանիքը սարերի ետեւում չէ, բայց թե երբ ինքն ու Արսենը կօրինականացնեն հարաբերությունները, դեռ հստակ չէ.“Իմ կյանքում փոփոխություններն ակնթարթորեն են լինում: Ինքս անկանխատեսելի եմ, միգուցե վաղն ամուսնանամ, միգուցե հաջորդ տարի, ամեն ինչ հնարավոր է: Սիրում եմ տարբերվել, ուզում եմ յուրահատուկ ու հետաքրքիր հարսանիք ունենալ, այդ թվում՝ հարսանեկան զգեստս ստանդարտից դուրս կլինի: Իմ պատկերացրածը դժվար թե գտնեմ վաճառքում եւ որոշել եմ դերձակների օգնությամբ ստանալ ինքնատիպ զգեստ”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնե Սիլվերի անձնական արխիվից
Թոփ լուսանկարը` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին