×


Սուսաննա Պետրոսյանը նշանադրվել է

Սուսաննա Պետրոսյանը եւ Գեորգ Գասպարյանը հարաբերություններն օրինականացնելու ճանապարհին են: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, առաջին «Հայսուպերսթար»-ը մարտի 27-ին նշանադրվել է, սակայն նախընտրում է չբարձրաձայնել անձնական կյանքի մասին:

Սուսաննա Պետրոսյանը նշանադրվել է


Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է: «Հանդիպել ենք շատ պատահական ու հետաքրքիր ձեւով, բայց հետագայում, երբ հիշել ենք այդ դրվագը, հասկացել ենք, որ ամենեւին էլ պատահականություն չէր»,-մեզ հետ նախորդ զրույցում պատմել էր Սուսաննան:

Մեր տեղեկություններով` զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել նեղ ընտանեկան միջավայրում: Նշենք, որ Սուսաննայի եւ Գեորգի հարսանիքը սարերի հետեւում չէ:

Սուսաննա Պետրոսյանը նշանադրվել է


BRAVՕ.am-ը շնորհավորում է երգչուհուն` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

BRAVO.am
Լուսանկարները` Սուսաննա Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին