×


Վաչեի եւ Գայանեի պարը, երկրորդ “հարսնացու” Արամ MP3-ը եւ խորովածի կենացը :)

Վաչե Թովմասյանի եւ Գայանեի Մանուկյանի` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության ֆոտոշարքը BRAVO.am-ն արդեն ներկայացրել է: Աստծո օրհնությունը ստանալուց հետո նորապսակներն իրենց 200 հյուրի հետ այժմ հարսանեկան խնջույքը շարունակում են Երեւանի “Վիվալդի Հոլ” ռեստորանային համալիրում:

Վաչե Թովմասյանը եւ Գայանե Մանուկյանը


Զույգի հարսանիքի մասնակիցները, որոնց թվում են Արամ MP3-ը, Գարիկը, Արմուշը, Տիգրանն` իրենց կանանց հետ, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Սարգիս Գրիգորյանն ու Մանոն, դերասան Լեւոն Հարությունյանը եւ այլք, պահպանել են ամերիկյան ռետրո ոճը եւ ներկայացել հին հոլիվուդյան կերպարներով:

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանը


“Վիտամին” ակումբի տղաների ներկայությամբ հարսանիքը չէր կարող հումորի տարրերով չլինել: Հարսի ու փեսայի մուտքը սրահ յուրահատուկ է եղել. Վաչեն ռեստորան է մտել ռետրո ավտոմեքենայով, որի ընթացքում հյուրերին անակնկալ է սպասվել. նրանք ականատես են եղել հարսնացուի կերպարով Արամ MP3-ի ելույթին, որից հետո բեմ է իջել իրական հարսը:):

Արամ MP3-ը


Վաչեն եւ Գայանեն անակնկալ են մատուցել հյուրերին` իրենց սիրո խորհրդանիշ դարձած երգի ներքո պարելով ոչ թե վալս, այլեւ հատուկ բեմադրված պար: Խնջույքի թամադան դերասան Սարգիս Գրիգորյանն է, որը հյուրերին առաջարկել է նորապսակների, ծնողների եւ ավանդական մյուս կենացներից բացի, հատուկ շուքով խմել խորովածի կենացը:): 

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին