×


Վարսա.“Մայրանալուց հետո կվերադառնամ”

2013 թվականի օգոստոսին ամուսնացած Գոռ Սուջյանն ու Վարսան շուտով ծնողներ կդառնան: BRAVO.am-ը անդրադարձել է ջազ-ֆանկ երգչուհու երաժշտական գործունեությանը, սակայն այժմ նա, սպասելով իր առաջնեկի լույս աշխարհ գալուն, ժամանակավոր դադար է վերցրել:

Վարսան եւ Գոռ Սուջյանը


21-ամյա Վարսան մեզ հետ զրույցում նշել է, որ սիրում է իր մասնագիտությունն ու կշարունակի երգել.“Մայրանալուց հետո կվերադառնամ բեմ: Իմ հղիության մասին չէի ցանկանա խոսել, երբ մի քանի ամսից երեխան ծնվի, մարդիկ կիմանան. գաղտնի չենք պահի:)”:

Նա սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այս տարի կավարտի մագիստրատուրան.“Քանի որ հիմա չեմ երգում, ավելի շատ ազատ ժամանակ ունեմ եւ պատրաստվում եմ ավարտական քննություններին”:

Գոռ Սուջյանը եւ Վարսան


Իսկ “Dorians”-ի վոկալիստ Գոռ Սուջյանը, որի նոր` “Out of Control” տեսահոլովակի պրեմիերան օրերս էր, BRAVO.am-ին հայտնել է, թե զբաղվում է նաեւ իր անհատական կարիերայով, ինչն անում են խմբի բոլոր երաժիշտները. “Էքսպերիմենտալ միտք կար, որ երգում հնչող բոլոր գործիքները ես նվագեմ, այս գործն էլ, որ մի քանի տարի առաջ է գրվել, ամենահամապատասխանն էր, բայց համերգներին դժվար կլինի միաժամանակ երգել ու բոլոր գործիքների վրա նվագել”:

“Out of Control”-ի երաժշտության հեղինակը Գոռն է, խոսքերինը` Վարդան Զադոյանը: Ռոք-երգիչը նշել է, որ շարունակում է նոր երգեր գրել.“Ամեն իրադարձություն կարող է անդրադառնալ ստեղծագործելու վրա` ե՛ւ անձնական կյանքը, ե՛ւ ոչ անձնականը. մուսայի պակաս չունեմ”:

Վարսան եւ Գոռ Սուջյանը


“Եվրատեսիլ 2013” երգի միջազգային մրցույթի մասնակիցը նաեւ հաջողություն է մաղթել մեր երկրի այս տարվա պատվիրակ Արամ MP3-ին.“Հաղթելու շանսերի մասին, կարծում եմ, ոչ ոք ոչինչ չի կարող վստահ ասել, մանավանդ երգը դեռ ընտրված չէ, բայց շատ արժանի ու լավ երգչի են ընտրել, դրանում համոզված եմ: Արամը երաժշտության մեջ ինքնահաստատված է, նրան միայն կմաղթեմ “Good Luck”:)”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արթուր Lumen Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW