×


“Տիգրանի մոլորակը” սերիալից Անի Խաչիկյանի անձնական կյանքը` խիստ անձնական

“Տիգրանի մոլորակը” սերիալում Տիգրանի եւ Արփիի դերակատարների` Գոռ Սահակյանցի եւ Տաթեւիկ Ադումյանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այս անգամ մեզ հետ զրույցում իր մասնագիտության, նախասիրությունների ու նպատակի մասին պատմել է Մարիի կերպարը մարմնավորող Անի Խաչիկյանը:

Անի Խաչիկյանը


Մասնագիտությամբ դերասանուհի  չեմ. սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության բաժնում:

“Տիգրանի մոլորակը” հեռուստասերիալից առաջ խաղացել եմ “Հրեշտակների դպրոց”-ում: Փոքր ժամանակվանից նկարահանվում եմ նաեւ գովազդային հոլովակներում:

Շատ չեմ տարբերվում իմ կերտած կերպարից, բայց որոշ արարքներ, որոնք սցենարիստն է գրում Մարիի համար, սերիալից դուրս չեմ անի: Պարզապես դաստիարակության հարց է:

"Տիգրանի մոլորակը" սերիալում Մարիի դերակատար Անի Խաչիկյանը


Երազանքներիցս մեկը ռեժիսոր դառնալն էր, որն այսօր արդեն նպատակ է եւ որի իրականացման ճանապարհին եմ: 

Այս պահին, անկեղծ ասած, երազանք չունեմ, որովհետեւ այն, ինչ ուզում եմ, ունեմ:

Անի Խաչիկյանը


Սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր դիտել. ապագա ռեժիսորի համար շատ կարեւոր է գիտակ լինել ընտրած ոլորտում:

Իմ կյանքին վերաբերող բոլոր որոշումներս կայացնում եմ ինքնուրույն: Այդպես է եղել նաեւ մասնագիտության ընտրության դեպքում: Այլ հարց է, թե ծնողներս ինչ խորհուրդներ են տալիս կամ ինչով են օգնում:

Մեծացել եմ մշակույթով հարուստ ընտանիքում` հոգեւոր սնունդ ստանալով ծնողներիս, պապիկ-տատիկիս եւ հորաքրոջս կողմից: Հայրս մասնագիտությամբ օպերատոր է:

Անի Խաչիկյանը


Շուտ հիասթափվելու տարիքից մեծացել եմ: Ամեն ինչ ռեալ եմ ընկալում, որպեսզի հետագայում հիասթափվելու խնդիր չլինի:

Անձնականս խիստ անձնական է: Չեմ սիրում խոսել այդ թեմայով. այն միմիայն իմ աշխարհն է:

Անի Խաչիկյանը


Ընկերներ դժվարությամբ եմ ընտրում: Հնարավոր է` մեկ զրույցով շատ ծանոթներ ձեռք բերեմ, սակայն ընկերների հարցում ամեն ինչ հակառակն է:

Շատ եմ կարեւորում մարդու արժեհամակարգը:

Ինձ շրջապատող մարդկանց կարծիքով` սերիալների շնորհիվ հայտնի դառնալուց հետո էլ մնացել եմ նույն Անին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Խաչիկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին