×


Քանյե Ուեսթին հոսպիտալացրել են

Քանյե Ուեսթը նյարդային խանգարում ունի, ինչի հետեւանքով հայտնվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: Արտասահմանյան լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ ռեփերը չի ցանկացել բուժօգնություն ստանալ, եւ իրավապահները ստիպված են եղել ձեռնաշղթաներով տեղափոխել բժշկական կենտրոն՝ նրա իսկ առողջության եւ անվտանգության համար:

Քանյե Ուեսթը


Ռեփերին հոսպիտալացրել են մի քանի ժամ անց այն բանից, երբ առանց որեւէ պարզաբանության չեղարկել է իր «Saint Pablo» համերգային շրջագայության 21 ելույթ: Քանյեն օրերս նաեւ հրապարակայնորեն քննադատել է իր ընկեր Ջեյ Զիին եւ Բեյոնսեին, ինչպես նաեւ հայտարարել է Դոնալդ Թրամփին աջակցության մասին:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնու կողքին լինելու նպատակով Նյու Յորքից շտապել է Լոս Անջելես՝ բաց թողնելով ամենամյա «Angel Gaga» միջոցառումը: Այս ընթրիքը պետք է դառնար առաջինն այն բանից հետո, երբ ռեալիթի շոուների աստղին կողոպտել էին Փարիզում:

Քանյե Ուեսթը


BRAVO.am
Աղբյուրը՝ TMZ

Կարդալ ավելին

Quality Sign BW