×


“Քույրը” սերիալից Աննա Մովսեսյանը` ընտրյալի եւ երեկ տեղի ունեցած նշանդրեքի մասին :)

“Քույրը” հեռուստասերիալում Սառայի դերակատար Աննա Մովսեսյանն, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, ընտրյալ ունի, ավելին` նրանք երեկ նշանադրվել են:):

Վրեժ Խաչատրյանն ու Աննա Մովսեսյանը նշանադրվել են


Նա մեզ հետ զրույցում պատմել է, որ ընտրյալը ռոք երաժիշտ Վրեժ Խաչատրյանն է.“Իրար ճանաչում ենք մանկուց: Տարիքային տարբերության պատճառով ընկերություն սկսել ենք անել համեմատաբար ուշ: Հիմա շատ ուրախ եմ մեր միության համար”:

Խոսելով տոնական խնջույքի մասին` Աննա Մովսեսյանն ասել է, որ իր համար կարեւոր օրն անցկացրել է հարազատների հետ.“Ամենագեղեցիկ եւ սպասված նվերն էլ ստացել եմ հայրիկիցս, բայց չեմ բարձրաձայնի` այն իրենից ինչ է ներկայացնում:)”:

Աննա Մովսեսյանն ու Վրեժ Խաչատրյանը նշանադրվել են


Հետաքրքրվեցինք, թե զույգի պսակադրությունը երբ է նախատեսված, սերիալային դերասանուհին էլ խոստովանեց, որ հարսանիք երեւույթը չի սիրում, հետեւաբար` իրեն չի պատկերացնում հարսի ճերմակ զգեստով.“Նախընտրում եմ հարսանեկան ճանապարհորդությունը”:

Աննա Մովսեսյանը նաեւ նշել է, որ իր եւ Վրեժի միությունը ոչ մի կերպ չի ազդի կարիերայի վրա.“Կշարունակեմ նկարահանվել: Ի դեպ, սիրելիս էպիզոդիկ դերով եւս հանդես է եկել “Քույրը” սերիալում”:

Վրեժ Խաչատրյանն ու Աննա Մովսեսյանը նշանադրվել են


BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Մովսեսյանին եւ Վրեժ Խաչատրյանին` մաղթելով հարատեւ սեր ու երջանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Մովսեսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին