×


“Օսկար 2014”-ի հայկական հյուրասիրությունը, Լոուրենսի սայթաքումը եւ Քարդաշյանի կարմիր զգեստը :)

“Օսկար 2014”-ը, որին կինոյի եւ երաժշտության աշխարհի ներկայացուցիչները սպասել ու պատրաստվել էին մեկ տարի, այլեւս պատմություն է: Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողներին ներկայացրել ենք,  ժամանակն է քննարկել հայտնիների հագուկապը եւ շոուի ընթացքում տեղի ունեցած “միջադեպերը”:):

Ջենիֆեր Լոուրենսը


Միջոցառման մեկնարկից ժամեր առաջ երկրպագուները հավաքվել էին Լոս Անջելեսի “Դոլբի” թատրոնի առջեւ` դիմավորելու սիրելի արտիստներին: Ամենից ուշագրավը Ջենիֆեր Լոուրենսի հայտնվելն էր կարմիր գորգին, իսկ ավելի հստակ` սայթաքումը:): Հիշեցնենք, որ նախորդ տարի օսկարակիր դերասանուհին ընկել էր բեմ տանող աստիճանների վրա:

Էդգարը եւ Էլեն ԴեՋեներեսը դերասաններին պիցցա են հյուրասիրել


Թեեւ տեւական ժամանակ հանդիսավարի պաշտոնում քննարկվում էր Ջասթին Թիմբերլեյքի թեկնածությունը, “Օսկար 2014”-ը վարեց Էլեն ԴեՋեներեսը: Հաղորդավարուհին իր կատակներով, անկաշկանդ եւ ուրախ պահվածքով որեւէ մեկին թույլ չտվեց տխրել կամ ձանձրանալ: Այսպես, օրինակ, նա պիցցա հյուրասիրեց երեկոյան թանկարժեք զգեստներով աստղերին, այն էլ` հայկական արտադրության:): Պարզվում է` “Big Mama’s & Papa’s’’-ի սեփականատերը, որտեղից էլ առաքել էին պիցցան, մեր հայրենակից Արո Ագախայանն է:

Լեոնարդո ԴիԿապրիոն` մայրիկի հետ


86-րդ մրցանակաբաշխության համերգային մասի հաջողությունն ապահովեցին յուրօրինակ գլխարկների սիրահար Ֆարել Ուիլյամսը, որն իր ելույթի ընթացքում պարացրեց Մերիլ Սթրիփին ու Էմի Ադամսին, “U2” խումբը եւ Փինքը: Բեթ Միդլերն իր կատարումը նվիրեց այս տարի կյանքից հեռացած դերասանների հիշատակին:

Քիմ Քարդաշյանը


Այն հայտնիները, որոնք չքայլեցին կարմիր գորգով եւ չմասնակցեցին “Vanity Fair”-ի կազմակերպած միջոցառմանը, հրավիրված էին Էլթոն Ջոնի բարեգործական երեկույթին, որին ներկա գտնվելու համար անհրաժեշտ է 3,5 հազար դոլար արժողությամբ տոմս ձեռք բերել: Այստեղ բոլորի ուշադրությունը սեւեռված էր Քիմ Քարդաշյանի զգեստին կամ դրա լայն բացվածքին:): Էլթոն Ջոնի հյուրերի թվում են եղել նաեւ Լեդի Գագան, Հայդի Քլումը, Դոնաթելա Վերսաչեն, Քելլի Օսբորնը, Բրիթնի Սփիրսն ու այլք:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail, Glamour, The Guardian

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին