×


Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի

Մեկ շաբաթ անվճար ցուցադրություն Ավարտին է մոտենում ամերիկահայ հանրաճանաչ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում: Մինչև օգոստոսի 1-ը, ցուցահանդեսի մուտքը անվճար կլինի Կենտրոնի տնօրինությունը հաճելի անակնկալ է պատրաստել մեծանուն արվեստագետի երկրպագուների համար. մինչև ցուցահանդեսի ավարտը` օգոստոսի 1-ը, ցուցահանդեսի մուտքը անվճար կլինի: Ավելին, հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին այցելուներին կառաջարկվեն նաեւ էքսկուրսավարների անվճար ծառայություններ` նախնական գրանցմամբ: Ցուցահանդեսում ներկայացված նե 16 գծանկար եւ 7 գեղանկար աշխատանքներ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է դեռեւս 2009թ. նոյեմբերին: Ներկայացված 16 գծանկար եւ 7 գեղանկար աշխատանքները շատ արագ հայտնվեցին հանրային ուշադրության կենտրոնում: Արշիլ Գորկու ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է դեռեւս 2009թ. նոյեմբերին “Սա Արշիլ Գորկու, ում ժամանակին մի քննադատ բնորոշել էր որպես «աբստրակտ էքսպրեսիոնիզմի հերոս», բնօրինակ գործերի առաջին ցուցադրությունն է Հայաստանում: Բոլորիս համար այն մեծ մշակութային իրադարձություն էր, եւ այսօր մեր կենտրոնը բոլորին հրավիրում է Գորկու ստեղծագործություններին հրաժեշտ տալու”, - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին