×


Հարսանեկան համբույրներ

Հարսանեկան համբույրներ

Աստղային ու արքայական տասնյակ:) 2011  թվականը լի էր ամուսնություններով եւ երեխաների ծնունդներով:):  Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, արքայազն Վիլյամի  հարսանեկան շքեղ  արարողությանը հետեւել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Հետո ամուսնացավ Մոնակոյի արքայազն Ալբերտը: Kate and William Արքայական հարսանիքների տարին այս պահի դրությամբ եզրափակել է հուլիսի 30-ին պսակադրված  Զառա Ֆիլիպսը` Անգլիայի թագուհի Էիլզաբեթ 2-րդի թոռնուհին:  Վերջերս “տանը մնացածների” շարքերը լքեց նաեւ հայտնի մոդել Քեյթ Մոսը:): Տարբեր տարիների ամուսնացած հայտնի եւ գեղեցիկ զույգերի համբույրների լավագույն տասնյակ է կազմել InStyle-ը: Համբույրներ, որոնք հուզել ու ոգեշնչել են շատերին:): Եվ այսպես, “Թոփ-10”-ում են  մոդել Քեյթ Մոսն ու իր երաժիշտ ամուսինը` Ջեյմի Հինսը: Զույգի անգլիական մոտիվներով դասական հարսանիքի լուսանկարներն արել է աշխարհահռչակ լուսանկարիչ Մարիո Տեստինոն: Տասնյակում  են  նաեւ  “No Doubt” խմբի նախկին վոկալիստ Գվեն Ստեֆանին եւ իր ամուսինը` Գեւին Ռոսդեյլը: Նրանք ամուսնացել են 2002 թվականի սեպտեմբերի 14-ին եւ  ունեն երկու որդի:): Gavin and Gwen “Ամենա-ամենա”  համբուրվողների ցուցակում են ռոքնռոլի արքա Էլվիս ու դերասանուհի Պրիսցիլա Փրեսլիները: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 1967 թվականի մայիսի 1-ին: Զույգը մեկ դուստր ունի` Լիզա-Մարիա Փրեսլին, ով ժամանակին ամուսնացած է եղել փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի հետ: 79 տարեկան հասակում այս տարի մահացած հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն ու դերասան Ռիչարդ Բարթոնը եւս լավագույնների ցուցակում են: Տասնյակում են, բնականաբար, հեքիաթային հարսանիքի հերոսները` արքայազն Վիլյամն ու Քեթրինը: Ի դեպ, մինչեւ պսակադրության արարողությունը այնպիսի լուսանկարներ, որոնք ներկայացնում են զույգին համբուրվելիս, չեն տարածվել: Այնպես որ հարսանեկան առաջին համբույրը նաեւ առաջինն էր հասարակության առջեւ:): 1996 թվականի սեպտեմբերի 21-ին ամուսնացած Ջոն Ֆ. Քենեդի կրտսերը եւ Քերոլին Բեսեթ-Քենեդին եւս լավագույն համբուրվողներից են: ԱՄՆ նախագահի մեծ որդին կնոջ հետ մահացել է  ամուսնությունից երեք տարի անց` 1999 թվականին` ավիավթարի հետեւանքով: Merilin Monro and Jo DiMajio Բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոյի համբույրն, անկասկած, լավագույններից է: Նա 1954 թվականին ամուսնացել էր  Ջո ԴիՄաջիոյի հետ: Վերջերս չորրորդ անգամ մայրիկ եւ հայրիկ դարձած Բեքհեմները եւս տասնյակում են: Զույգն ամուսնացել են 1999 թվականի հուլիսի 4-ին եւ ունի երեք որդի` Բրուքլինը, Ռոմեոն, Քրուզը, եւ Հարփեր անունով մեկ դուստր: 1958 թվականի հունվարի 29-ին ամուսնացել են հայտնի դերասան ու ռեժիսոր Փոլ Նյումանն ու  դերասանուհի Ջոան Վուդվարդը` չենթադրելով, որ 2011 թվականին կհայտնվեն  “ամենա-ամենա” հարսանեկան համբույրների ցուցակում ;): Տասնյակում ընդգրկված վերջին զույգը ամերիկացի դերասան Համֆրի Բոգարտն ու դերասանուհի- մոդել Լորեն Բեքոլն է: Նրանք հավերժ սիրո խոստում են տվել 1945 թվականի մայիսի 21-ին: BRAVO.am-ը հայտնի հայերի հարսանեկան համբույրների լուսանկարները կցուցադրի ու պսակադրություններից մանրամասներ կպատմի առաջիկայում:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` InStyle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW