×


Մարի Մանուկյան

Մարի Մանուկյան

«Կանանց եւ ծաղիկների միջեւ ուղիղ համեմատություններ եմ արել»:) Դեկտեմբերի 16-ին նկարչուհի Մարի Մանուկյանը շնորհավորանքներ ու ծաղիկներ էր ստանում, ինքն էլ ծաղիկների կոլաժներ էր ներկայացնում այցելուներին::) Նրա երկրորդ անհատական ցուցահանդեսի թեման ծաղիկներն էին, որոնք նմանեցրել է կանանց ու ծաղկային թեմայով կոլաժներ պատրաստել: Mari Manukyan «Ծաղիկները» շարքի բոլոր ծաղիկները ստեղծելիս Մարին փորձել է կանանց նկարագրել ծաղիկների միջոցով. «Կոլաժների համար անուն չեմ ընտրել, դիտողն ինքն է անուն որոշում: Ցուցահանդեսը նվիրված է կանանց ու աղջիկներին, նրանց եւ ծաղիկների միջեւ ուղիղ համեմատություններ եմ արել: :) Երեւակայական են, մեզ հայտնի անուններով ծաղիկներ չեմ պատրաստել, բայց ինձ թվում է` ամեն կին իրեն կգտնի այս կոլաժների մեջ, բայց ես որոշակի չափով բոլորի մեջ էլ կամ:)», - ասաց Մարին, ավելացնելով, որ վերջին երկու տարվա աշխատանքի արդյունքը հավաքել է մեկ հարկի տակ: Kolaj Կոլաժներում օգտագործել է ապակի, մալուխ, հուլունք, թել, խխունջ ու ձեռքի տակ եղած այլ նյութեր: 12 կոլաժ եւ մեկ զգեստ է պատրաստել այս ցուցահանդեսի համար. «Զգեստը հուշում է, որ հաջորդը լինելու է զգեստների ցուցադրություն, այսինքն` բոլոր աշխատանքներն ունենալու են իրենց համապատասխան զգեստները, որոնք, հավանաբար, գարնանը կցուցադրեմ»: Մարին նշեց, որ կոլաժներն առաջին անգամ գնահատել են իր ընկերները ծննդյան օրը` նոյեմբերի 14-ին Կամերային երաժշտության տանը. «Հիմա մի քանի բան ավելացրել եմ, կարելի է ասել, շարունակությունն է»: Նարեկացի արվեստի միությունում ներկաները կոլաժները գնահատում էին` ունկնդրելով երգիչ Նիկ Էգիբյանի ու «Crossroads» խմբի երաժշտությունը::) Edgar & Nick Նկարչուհու խոսքերով` երաժշտական կատարումները պատահական չէին, քանի որ երաժշտությունն իր կյանքի անբաժան մասն է, ամեն ինչ երաժշտության համադրությամբ է անում. «Նկարչության հետ համատեղ երկար տարիներ ռադիոյում եմ աշխատում: Առաջ ռադիոհաղորդավար էի, այժմ «Նոր ռադիո» ռադիոկայանում երաժշտական խմբագիր եմ: Ունեմ սիրելի կատարողներ, բայց միշտ նույն երգերի ներքո չեմ ստեղծագործում, շատ տարբեր երգեր եմ լսում»: «Արմենոիդս» խմբի ստեղծման օրվանից նկարչուհին եղել է խմբի կազմում. որպես գեղարվեստական ղեկավար` առաջին ձայնասկավառակի դիզայնի հեղինակն է, նաեւ խմբի մի քանի տեսահոլովակների նկարիչն է եղել. «Շատ լավ ընկերներ ենք, այս պահին խմբի հետ կապված որեւէ գործ չեմ անում, իմ ցուցահանդեսներով, անհատական աշխատանքներով եմ զբաղվում, բայց հետո երեւի նորից միասին կաշխատենք»: Kolaj «Արմենոիդս» խմբի Էդգարը նշում է` Մարի Մանուկյանն իր նկարչական աշխարհով մեծ ներդրում է ունեցել խմբում. «Համարյա պատանեկության տարիներից ճանաչում ենք իրար, երբ առաջին մասնագիտական քայլերն էինք անում, անգամ ստեղծված չէր «Արմենոիդս»-ը: Առաջին ձայնասկավառակի համագործակցությունը հիշվող էր, որովհետեւ նրա ձկնային շարքի ձեւավորումը սփյուռքում շատ լավ արձագանք ունեցավ, այլազգի մարդիկ եւս հիացմունքով էին խոսում»,- պատմեց Էդգարը` շարունակելով. «Մարին ինձ «Ձկներ» շարքից նվիրել է գործեր, որոնք իմ ամենասիրելի աշխատանքներից են, խորհրդանշում են ոչ միայն իր աշխատանքը, այլ նաեւ մեր նախագծի առաջին ձայնասկավառակի ձեւավորումը»: Մարի Մանուկյանի առաջին ցուցահանդեսը կոչվել է «Ակվարիում», ներկայացրել է ձկների թեմայով գրաֆիկական աշխատանքներ: Ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժինը: Նրա երկրորդ ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 22-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW