×


Նաոմի Քեմփբել

Նաոմի Քեմփբել

Առանց ունքերի եւ բաց կրծքով Նաոմի Քեմփբելն այլեւս ունքեր չունի, իսկ բացը փորձում է լրացնել` աչքերը ներկելով մուգ սեւ գույնի ստվերաներկով: Պետք է նշենք, որ “Սեւ հովազի” ունքերի բացակայությունը, հավանաբար, չեն նկատել արական սեռի ներկայացուցիչները. մոդելը ուշադրությունը դեմքից շեղելու համար մերկացրել է կուրծքը:): Այս` բավական անսովոր տեսքով Նաոմի Քեմփբելը զարդարում է “Lurve”-ի շապիկը: Արդեն 41-ամյա մոդելը, չնայած տարիքին, շարունակում է նկարահանվել սնդուսափայլ ամսագրերի համար: Նոր ֆոտոշարքում մոդելը թափանցիկ բլուզ է կրում, որը ցուցադրում է իր մերկ կուրծքը: Naomi Campbell Տարիների ընթացքում մոդելը չի կորցրել իր գեղեցիկ կառուցվածքը, ինչի շնորհիվ էլ մասնակցում է նորաձեւության ցուցադրությունների, վերջին շրջանում էլ Նաոմին ծանրաբեռնված աշխատում է Լոնդոնում, Միլանում եւ Փարիզում: Ֆրանսիայում, ի դեպ, օրերս Քեմփբելին լուսանկարել են ընկերուհու` Ումա Թուրմանի հետ: Աղջիկները զրուցելիս են եղել: Լուսանկարում Նաոմին շատ երջանիկ տեսք ունի: Դե, այդպես էլ պետք է լինի, չէ որ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է: Մոդելի խոսքերով` Վլադիսլավ Դորոնինի հետ իր սիրային հարաբերություններն իդեալական են: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը`  NaomiCampbell.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW